Ուկրաինայի գլխավոր դատախազությունը հարցաքննության է կանչել Շոյգուին, Մեդվեդևին, Մատվիենկոյին
INTERNATIONAL NEWSՈւկրաինայի գլխավոր դատախազությունը ռուս պաշտոնյաներին հարցաքննության կանչելու մի քանի ծանուցագիր է հրապարակել: Դրանք վերաբերում են Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինին, Դաշնության խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոյին, Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևին և պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուին, գրում է ՏԱՍՍ-ը։
Գլխավոր դատախազության կայքի համապատասխան բաժնում հրապարակվել են նաև ԱԴԾ տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովի, Արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինի, ՆԳ նախարար Վլադիմիր Կոլոկոլցևի, Ազգային գվարդիայի ղեկավար Վիկտոր Զոլոտովի ծանուցագրերը:
Դատական կանչերից յուրաքանչյուրը պահանջում է հարցաքննություններ անցկացնել մայիսի 16-ին, 17-ին և 18-ին:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



