Ուկրաինայի գլխավոր դատախազությունը հարցաքննության է կանչել Շոյգուին, Մեդվեդևին, Մատվիենկոյին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՈւկրաինայի գլխավոր դատախազությունը ռուս պաշտոնյաներին հարցաքննության կանչելու մի քանի ծանուցագիր է հրապարակել: Դրանք վերաբերում են Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինին, Դաշնության խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոյին, Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևին և պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուին, գրում է ՏԱՍՍ-ը։
Գլխավոր դատախազության կայքի համապատասխան բաժնում հրապարակվել են նաև ԱԴԾ տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովի, Արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինի, ՆԳ նախարար Վլադիմիր Կոլոկոլցևի, Ազգային գվարդիայի ղեկավար Վիկտոր Զոլոտովի ծանուցագրերը:
Դատական կանչերից յուրաքանչյուրը պահանջում է հարցաքննություններ անցկացնել մայիսի 16-ին, 17-ին և 18-ին:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Կյանքից հեռացել է վաստակաշատ ուսուցչուհի Սուսան Հովսեփյանը



