Խոշոր ավտովթար Իսակովի պողոտայում․ փրկարարները հատուկ տեխնիկայի միջոցով ավտոմեքենայից դուրս են բերել վարորդի դին
SOCIETYՄայիսի 6-ին, ժամը 06։30-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Իսակովի պողոտայում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։
Ինչպես փոխանցում են ԱԻՆ-ից, դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը:
Պարզվել է, որ «Toyota Corolla» մակնիշի (վարորդ՝ Ա․ Ե․, ծնված 1991 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել սյանը և վնասել հարակից պահեստամասերի խանութի ապակին (մոտ 6 քմ):
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և հատուկ տեխնիկայի միջոցով ավտոմեքենայից դուրս են բերել վարորդի դին:
1
A Birthday in Italy with Unibank
2
IDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17
3
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
4
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
5
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17



