Խոշոր ավտովթար Իսակովի պողոտայում․ փրկարարները հատուկ տեխնիկայի միջոցով ավտոմեքենայից դուրս են բերել վարորդի դին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՄայիսի 6-ին, ժամը 06։30-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Իսակովի պողոտայում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։
Ինչպես փոխանցում են ԱԻՆ-ից, դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը:
Պարզվել է, որ «Toyota Corolla» մակնիշի (վարորդ՝ Ա․ Ե․, ծնված 1991 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել սյանը և վնասել հարակից պահեստամասերի խանութի ապակին (մոտ 6 քմ):
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և հատուկ տեխնիկայի միջոցով ավտոմեքենայից դուրս են բերել վարորդի դին:
1
4 ընկերներով վարորդական վկայականի քննության էին գնացել․ մանրամասներ՝ Սյունիքում 3 տղայի կյանք խլած ...
2
Վթար է․ ջուր չի լինելու
3
3 հորոսկոպի նշան, որոնք կհարստանան ապրիլի սկզբին
4
17-ամյա տղայի դիակը կտրած-ծակած են գտել
5
«Ի՞նչ ես գոռում, խելագար». Հայրը սպանել է որդուն օրորոցի մեջ՝ եղբոր աչքի առաջ



