Yerevan, 06.August.2025,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Տուբա՝ ամենաերիտասարդ փողային երաժշտական գործիքը. «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է

Տուբան փողային գործիքների շարքում ամենաերիտասարդ երաժշտական գործիքն է և ամենացածր վարկանիշ ունեցողն իր նմանների մեջ: Նոր գործիքը ստեղծվել է Գերմանիայում արհեստավորներ Վիպրիխտի և Մորիցի կողմից: Առաջին տուբան պատրաստվել է 1835 թվականին Մորիցի երաժշտական գործիքների արհեստանոցում: Այնուամենայնիվ, գործիքի փականային մեխանիզմը սխալ է եղել, և արդյունքում գործիքի տեմբրը սկզբում եղել է կոպիտ, կտրուկ և տգեղ: Առաջին տուբաները օգտագործվել են միայն «զբոսայգիական» և ռազմական նվագախմբերում: Ֆրանսիայում հայտնվելուց հետո նվագարանների մեկ այլ մեծ վարպետ՝ Ադոլֆ Սաքսը կատարելագործել է այն՝ դարձնելով այնպիսին, ինչպիսին հիմա է:

Այդ նորարարությունը գործիքին իսկական նվագախմբային կյանք է պարգևել: Ընտրելով ճշգրիտ մասշտաբի գործակիցներ և ճիշտ հաշվարկելով հնչող սյունակի պահանջվող երկարությունը՝ վարպետը տուբային տվել է հոյակապ հնչեղություն: Տուբան դարձել է այն վերջին գործիքը, որով վերջնականապես ձևավորվել է դասական սիմֆոնիկ նվագախմբի կազմը: Տուբայի նախորդը եղել է հնագույն օֆիկլեիդը, որն էլ իր հերթին հիմնական բաս նվագարանի՝ սերպենտայի հաջորդն է: Որպես սիմֆոնիկ նվագախմբի մաս՝ տուբան առաջին անգամ հայտնվել է 1843 թվականին Վագների «Թռչող հոլանդացու» առաջնախաղին: Տուբան տպավորիչ չափերի զանգվածեղ գործիք է: Նրա պղնձե խողովակի երկարությունը հասնում է 6 մետրի, ինչը 2 անգամ ավելի է, քան տենորային տրոմբոնի խողովակինը: Գործիքը նախատեսված է ցածր հնչեղության համար: Տուբան ունի 4 փական: Եթե առաջին երեքը իջեցնում են ձայնի բարձրությունը, ապա չորրորդ փականը իջեցնում է ռեգիստրը:

Վերջին՝ 4-րդ փականը կոչվում է քառորդ փական, այն սեղմվում է կատարողի փոքր մատով և օգտագործվում է բավականին հազվադեպ: Որոշ գործիքներ ունեն նաև հինգերորդ փական, որն օգտագործվում է ձայնի բարձրությունը շտկելու համար: Հայտնի է, որ տուբան իր 5-րդ փականը ստացել է 1880 թվականին: Տուբա նվագելիս օդի սպառումը շատ մեծ է: Երբեմն տուբիստը ստիպված է շունչ առնել գրեթե յուրաքանչյուր ձայնից հետո: Տուբա նվագելը պահանջում է անընդհատ լիարժեք մարզում: Տուբիստները մեծապես շեշտը դնում են պատշաճ շնչառության վրա և կատարում են տարբեր վարժություններ թոքերը զարգացնելու համար: Նվագի ընթացքում տուբան պահում են առջևում՝ փողաբերանը բարձրացրած: Իր մեծ չափսերի պատճառով այդ գործիքը համարվում է քիչ շարժուն, անհարմար:

Բացի դա, նրա տեխնիկական հնարավորություններն էլ ավելի վատն են, քան փողային մյուս գործիքներինը: Չնայած այդ բոլոր դժվարություններին՝ տուբան նվագախմբում կարևոր գործիք է՝ հաշվի առնելով դրա ցածր ռեգիստրը: Այն սովորաբար խաղում է բասի դեր: Տուբան ներկայումս միայն սիմֆոնիկ և փողային նվագախմբերի գործիք է: Սիմֆոնիկ նվագախումբը սովորաբար օգտագործում է մեկ տուբա, փողային նվագախմբում կարող է լինել երկու տուբա, այն նաև երբեմն օգտագործվում է ջազ և փոփ նվագախմբերում: Տուբան բավականին բարդ երաժշտական գործիք է, որը նվագելու համար պահանջում է իրական հմտություն և զգալի փորձ: Աչքի ընկած տուբիստների թվում են ամերիկացի Առնոլդ Ջեյքոբսը, դասական երաժշտության վարպետ Ուիլ յամ Բելը, ռուս երաժիշտ, կոմպոզիտոր, դիրիժոր Վլադիսլավ Բլաժևիչը, ջազի և դասական երաժշտության ականավոր կատարող, երաժշտական դպրոցի պրոֆեսոր Ջոն Ֆլետչերը և այլք:

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ucom Integrates SatisfAI Platform for Continuous Customer Satisfaction Analysis The Power of One Dram Team Visits the Hayordi CampAmeriabank Joins UATE, Marking a Groundbreaking Partnership between the Financial and Technological SectorsWhen September Comes: Idram&IDBankNew Ucom Sales and Service Center Opened at Mashtots Avenue 7/4 Reputation Management in Armenia: Shushan HarutyunyanIDBank's new premium business card – Mastercard Business PreferredUcom and SunChild NGO Launch Innovative "Smart Birdwatching" Educational ProjectRalph Yirikian Delivers a Lecture at Slavonic University's Engineering Summer School Beating the heat, earning idcoins: Idram & IDBankUnibank - the Main Sponsor of the Velosolutions UCI Pump Track World Championship Qualifier in Armenia What to do If you’ve already become a victim of fraud Idram and IDBank participated in Sevan Startup SummitArmenian National Festival Takes Place under AraratBank's SponsorshipArmDrone Community will launch a One-Month Free Educational Program with Ucom’s SupportAmeriabank Receives Euromoney Award for Excellence 2025 as the Best Bank in ArmeniaAraratBank's “The Will to Get Back on Your Feet Again” Film Series to Be Featured at Armenian National FestivalOnline Payments via ApplePay Now Available for vPOS Clients of Ameriabank Ucom Subscribers Increasingly Use Internet While Roaming Horizon Camp: With AraratBank's Support - Towards Leadership and Financial LiteracyIdram at Tech Week 2025Idram and Alipay+ Facilitate Cross-Border QR Payments in Armenia, Connecting Local Merchants with Global Digital Wallet Users"Business Process Optimization with AI" – a Course for the Senior Management of AraratBankA Protected Ecosystem thanks to Advanced Technology: Ucom and FPWC Join Forces DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramMoody's upgrades Converse Bank's ratingsAraratBank participated in the WEPs regional experience-sharing workshopIDBank issues the 3rd, 4th and 5th tranches of bonds of 2025AraratBank: Special Rate for SWIFT Transfers up to EUR 20,000 IDBank Opens a New Branch at Homplex MallUcom Launches 5G Network in Abovyan and EjmiatsinCustomer Appreciation Day at IDBankAraratBank Joins BAFT AssociationOver AMD 12 Billion Provided by AraratBank in 2024 to Support the MSME SectorUcom’s General Director Joined the International CirculUP! Forum to Foster Circular Innovation in ArmeniaIDBank Representative Joins the Editorial Board of Trade Finance GlobalDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramHow to Protect Your Bank Card Data Ucom Subscribers can Benefit from 5G Network in More than 40 Countries Ameriabank's MyInvest Platform Gains Direct Access to AMXTrader Trading SystemWith Support of Ucom New EdPad Educational Tablet Piloted in Armenia AraratBank holds Annual General Meeting of Shareholders IDBank and Henley & Partners Successfully Held the “Invest Beyond Borders: Global Mobility & Private Banking” Event in YerevanMoody's upgrades long-term deposit ratings of Unibank to B1, outlook stableKapan International Music Festival to Take Place Third Time, Welcomes World-Class Artists and Debuts in Armenia Ucom Launches Special Promotion for Armenian Football Fans Ahead of FIFA Club World Cup 2025Idram is now available on TemuConverse Bank Partners with IFC to Boost Trade Finance Capabilities Side by Side: IDBank Launches New Program for women forcibly displaced from ArtsakhWatch Euromedia 24 TV’s 24-hour broadcast on Ucom channel 289 and OVIO (Rostelecom) channel 46