Հայտնի երգիծական դերասանը Սուրբ Ծննդի փոխարեն մարդկանց Զատկի առիթով է շնորհավորել
SOCIETYՀայտնի երգիծական դերասան Սթիվ Հարվին, որը վերջերս սխալմունք է թույլ տվել «Միսս Տիեզերք» գեղեցկության մրցույթի ժամանակ, բոլորին շնորհավորել է Զատկի առիթով՝ Սուրբ Ծննդյան փոխարեն:
Ըստ ՌԻԱ Նովոստիի, դեկտեմբերի 25-ին, երբ կաթոլիկ աշխարհը տոնում է Սուրբ Ծնունդը, դերասանը Facebook-ի իր էջում գրել է. «Բոլորին ուրախ Զատիկ»:
Սոցցանցի բազմաթիվ օգտատերեր հումորով են վերաբերվել դերասանի գրառմանը եւ նրան նույնպես շնորհավորել Զատկի տոնի առիթով: Շատերն էլ ծիծաղել են, բայց, ամեն դեպքում, ուղղել են Հարվիին՝ նրան ուրախ Սուրբ Ծնունդ մաղթելով:
Հիշեցնենք, որ գեղեցկության մրցույթի եզրափակչում հանդիսությունը վարող Սթիվ Հարվին սխալմամբ հաղթողի թագն այլ աղջկա էր շնորհել:
1
Regarding Payments for Viva Armenia Services via Idram
2
Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close
3
Idram Conducted a Financial Literacy Class for Roboton Participants
4
What to gift men on January 28: Idram&IDBank
5
The Winners of the Third Round of the Junius Competition Have Been Announced



