Հայտնի երգիծական դերասանը Սուրբ Ծննդի փոխարեն մարդկանց Զատկի առիթով է շնորհավորել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀայտնի երգիծական դերասան Սթիվ Հարվին, որը վերջերս սխալմունք է թույլ տվել «Միսս Տիեզերք» գեղեցկության մրցույթի ժամանակ, բոլորին շնորհավորել է Զատկի առիթով՝ Սուրբ Ծննդյան փոխարեն:
Ըստ ՌԻԱ Նովոստիի, դեկտեմբերի 25-ին, երբ կաթոլիկ աշխարհը տոնում է Սուրբ Ծնունդը, դերասանը Facebook-ի իր էջում գրել է. «Բոլորին ուրախ Զատիկ»:
Սոցցանցի բազմաթիվ օգտատերեր հումորով են վերաբերվել դերասանի գրառմանը եւ նրան նույնպես շնորհավորել Զատկի տոնի առիթով: Շատերն էլ ծիծաղել են, բայց, ամեն դեպքում, ուղղել են Հարվիին՝ նրան ուրախ Սուրբ Ծնունդ մաղթելով:
Հիշեցնենք, որ գեղեցկության մրցույթի եզրափակչում հանդիսությունը վարող Սթիվ Հարվին սխալմամբ հաղթողի թագն այլ աղջկա էր շնորհել:
1
Խեղդվել են 4-ամյա երեխա և նրան փրկել փորձող տղամարդը
2
Աղբամանում նորածին երեխա է հայտնաբերվել
3
13-ամյա երեխան եղել է իր 7-ամյա քրոջ հետ․ Shamshyan-ը նորություն է հայտնել Փամբակ գետն ընկած աղջկա մ...
4
Հունիսի 15-ին, 16-ին, 18-ին, 19-ին և 22-ին գազ չի լինելու
5
Ջրամատակարարումը կդադարեցվի. հասցեներ



