ՀՅԴ-ականները Կոմիտասի պողոտան փակել են անվադողերով և այրել դրանք
SOCIETYԴաշնակցական երիտասարդները փակել են Կոմիտասի պողոտան։ Նրանք փողոցի վրա տեղադրել են անվադողեր և այրել դրանք՝ կանգնեցնելով մեքենաների երթևեկությունը՝ այդ ընթացքում վանկարկելով՝ «Առանց թուրքի Հայաստան» «Նիկոլ դավաճան»։
Կարճ ժամանակ անց ոստիկանները հավաքել են անվադողերը՝ բացելով ճանապարհը։
Հիշեցնենք, որ մայրաքաղաքի տարբեր հատվածներում ՀՀԿ-ական երիտասարդները, ՀԴԴ-ական տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչները «Հայաստան» ու «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորները տարբեր ձևաչափի իրազեկման ակցիաներ են իրականացնում՝ կոչ անելով հանրությանը միանալ հանուն Հայաստանի ու Արցախի պաշտպանության ակցիաներին։ Միաժամանակ տեղեկացնում են, որ այսօր 18։30 մեկնարկում է մեծ երթ Սասունիցի Դավիթի արձանի մոտից։
1
A Birthday in Italy with Unibank
2
IDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17
3
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
4
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
5
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17



