ՀՅԴ-ականները Կոմիտասի պողոտան փակել են անվադողերով և այրել դրանք
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԴաշնակցական երիտասարդները փակել են Կոմիտասի պողոտան։ Նրանք փողոցի վրա տեղադրել են անվադողեր և այրել դրանք՝ կանգնեցնելով մեքենաների երթևեկությունը՝ այդ ընթացքում վանկարկելով՝ «Առանց թուրքի Հայաստան» «Նիկոլ դավաճան»։
Կարճ ժամանակ անց ոստիկանները հավաքել են անվադողերը՝ բացելով ճանապարհը։
Հիշեցնենք, որ մայրաքաղաքի տարբեր հատվածներում ՀՀԿ-ական երիտասարդները, ՀԴԴ-ական տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչները «Հայաստան» ու «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորները տարբեր ձևաչափի իրազեկման ակցիաներ են իրականացնում՝ կոչ անելով հանրությանը միանալ հանուն Հայաստանի ու Արցախի պաշտպանության ակցիաներին։ Միաժամանակ տեղեկացնում են, որ այսօր 18։30 մեկնարկում է մեծ երթ Սասունիցի Դավիթի արձանի մոտից։
1
Ծնողները 5 տարեկան երեխային կապել են մահճակալից, որ լավ քնի. երեխան մահացել է
2
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
3
Լավ նորություն թոշակառուների համար
4
Երբ կբարձրանա ռուբլու կուրսը
5
Վարորդների ուշադրությանը․ մինչև դեկտեմբերի 1-ը պարտադիր վճարում կա․ ով որքան պետք է վճարի



