Ալեն Սիմոնյանը վարչապետի և նախագահի հետ այցելել է Եռաբլուր
POLITICSՀայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի, Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների եւ պաշտոնատար այլ անձանց հետ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:
Ալեն Սիմոնյանը ծաղկեպսակ է դրել եւ ծաղիկներ խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ:
Բարձրաստիճան այրերն այցելել են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ, ծանոթացել «Հայկական վարժարանների հետքերով. ուսյալ ազգի վկայագրերը» խորագրով ժամանակավոր ցուցադրությանը: Այն ներկայացնում է Արեւմտյան Հայաստանում, Կիլիկիայում եւ Օսմանյան կայսրության հայաբնակ վայրերում գործող շուրջ 2000 հայկական կրթօջախի երբեմնի բեղուն գործունեությունը, որն ընդհատվեց Հայոց ցեղասպանության հետեւանքով: Տասնվեց խորագրային պանելից կազմված երկլեզու (հայերեն եւ անգլերեն) ժամանակավոր ցուցադրության մեջ ներկայացված են շուրջ երեք տասնյակ բնօրինակ ավարտական վկայականներ, լուսանկարներ, դասագրքեր եւ այլ դպրոցական պարագաներ:
1
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice
2
Unibank Becomes Title Sponsor of Alashkert Football Club
3
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
4
Unibank Call Center Now Available 24/7 on Weekdays
5
Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School Participants



