Ալեն Սիմոնյանը վարչապետի և նախագահի հետ այցելել է Եռաբլուր
ՔԱՂԱՔԱԿԱՆՀայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի, Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների եւ պաշտոնատար այլ անձանց հետ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:
Ալեն Սիմոնյանը ծաղկեպսակ է դրել եւ ծաղիկներ խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ:
Բարձրաստիճան այրերն այցելել են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ, ծանոթացել «Հայկական վարժարանների հետքերով. ուսյալ ազգի վկայագրերը» խորագրով ժամանակավոր ցուցադրությանը: Այն ներկայացնում է Արեւմտյան Հայաստանում, Կիլիկիայում եւ Օսմանյան կայսրության հայաբնակ վայրերում գործող շուրջ 2000 հայկական կրթօջախի երբեմնի բեղուն գործունեությունը, որն ընդհատվեց Հայոց ցեղասպանության հետեւանքով: Տասնվեց խորագրային պանելից կազմված երկլեզու (հայերեն եւ անգլերեն) ժամանակավոր ցուցադրության մեջ ներկայացված են շուրջ երեք տասնյակ բնօրինակ ավարտական վկայականներ, լուսանկարներ, դասագրքեր եւ այլ դպրոցական պարագաներ:
1
«Անհնար է համակերպվել»․ Մահացել է Հասմիկ Պետրոսյանը
2
Երևանում հայրը բռնшբшրել է անչափահաս աղջկան
3
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
4
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
5
1,5 տարեկան երեխա է մահացել․ կասկածյալը 24-ամյա մայրն է



