Իրաքյան զորքերը մուտք են գործել Ռամադիի կառավարական շինություններ
INTERNATIONAL NEWSԻրաքյան զորքերը մուտք են գործել Ռամադի քաղաքի նախկին կառավարական համալիրի տարածք, որը վերահսկվում էր «Իսլամական պետություն» խմբավորման գրոհայինների կողմից: Այս մասին տեղեկացնում է BBC-ի իրաքյան աղբյուրը:
Հաղորդման համաձայն` զորքերը մտել են կառույցներից մեկը և պատրաստվում են գրավել ողջ համալիրը: Նրանք զգուշությամբ են առաջ շարժվում՝ մտավախություն ունենալով, որ շենքերը կարող են ականապատ լինել:
Չհաստատված տվյալների համաձայն` ԻՊ-ի զինյալները ետ են նահանջել քաղաքից հյուսիսարևելյան ուղղություններով:
Իրաքի կառավարական զորքերը մի քանի շաբաթ է փորձում են գրավել մայրաքաղաք Բաղդադից 90 կմ հեռավորությամբ գտնվող Ռամադին, որտեղ մեծամասամբ սունի արաբներ են բնակվում:
1
Unibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6%
2
BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor
3
Nelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BA...
4
Ucom Measures the Environmental Impact of Its Operations
5
Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2%



