Իրաքյան զորքերը մուտք են գործել Ռամադիի կառավարական շինություններ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻրաքյան զորքերը մուտք են գործել Ռամադի քաղաքի նախկին կառավարական համալիրի տարածք, որը վերահսկվում էր «Իսլամական պետություն» խմբավորման գրոհայինների կողմից: Այս մասին տեղեկացնում է BBC-ի իրաքյան աղբյուրը:
Հաղորդման համաձայն` զորքերը մտել են կառույցներից մեկը և պատրաստվում են գրավել ողջ համալիրը: Նրանք զգուշությամբ են առաջ շարժվում՝ մտավախություն ունենալով, որ շենքերը կարող են ականապատ լինել:
Չհաստատված տվյալների համաձայն` ԻՊ-ի զինյալները ետ են նահանջել քաղաքից հյուսիսարևելյան ուղղություններով:
Իրաքի կառավարական զորքերը մի քանի շաբաթ է փորձում են գրավել մայրաքաղաք Բաղդադից 90 կմ հեռավորությամբ գտնվող Ռամադին, որտեղ մեծամասամբ սունի արաբներ են բնակվում:
1
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Այգում 11-ամյա աղջկա դի է հայտնաբերվել



