Ռուսաստանի ՊՆ-ն հայտնում է, թե հայկական կողմը խախտել է հրադադարը
SOCIETYՌուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը հայտնել է, թե հայկական կողմը խախտել է հրադադարի ռեժիմը Լեռնային Ղարաբաղում։
Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ»-ը՝ հղում անելով երկրի Պաշտպանության նախարարությանը։
«Հայկական կողմից հրադադարի ռեժիմի խախտման մեկ դեպք է արձանագրվել է Լեռնային Ղարաբաղում՝ ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում։ Զոհեր և վիրավորներ չեն եղել։ Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը ադրբեջանական և հայկական կողմերի ներկայացուցիչների հետ համատեղ հանգուցալուծել է իրավիճակը», – ասված է գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ։
Ռուս խաղաղապահները շուրջ 27 դիտակետերում իրականացնում են իրավիճակի շուրջօրյա մշտադիտարկում և հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողություն։
1
A Birthday in Italy with Unibank
2
IDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17
3
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
4
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
5
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17



