Ռուսաստանի ՊՆ-ն հայտնում է, թե հայկական կողմը խախտել է հրադադարը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՌուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը հայտնել է, թե հայկական կողմը խախտել է հրադադարի ռեժիմը Լեռնային Ղարաբաղում։
Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ»-ը՝ հղում անելով երկրի Պաշտպանության նախարարությանը։
«Հայկական կողմից հրադադարի ռեժիմի խախտման մեկ դեպք է արձանագրվել է Լեռնային Ղարաբաղում՝ ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում։ Զոհեր և վիրավորներ չեն եղել։ Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը ադրբեջանական և հայկական կողմերի ներկայացուցիչների հետ համատեղ հանգուցալուծել է իրավիճակը», – ասված է գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ։
Ռուս խաղաղապահները շուրջ 27 դիտակետերում իրականացնում են իրավիճակի շուրջօրյա մշտադիտարկում և հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողություն։
1
Ծնողները 5 տարեկան երեխային կապել են մահճակալից, որ լավ քնի. երեխան մահացել է
2
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
3
Լավ նորություն թոշակառուների համար
4
Երբ կբարձրանա ռուբլու կուրսը
5
Վարորդների ուշադրությանը․ մինչև դեկտեմբերի 1-ը պարտադիր վճարում կա․ ով որքան պետք է վճարի



