Yerevan, 13.August.2025,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Ես և Իրինան ճանաչեցինք իրար ու հասկացանք, որ իրար համար չենք». Ռաֆֆ Հարությունյան

LIFE

Երիտասարդ երգիչ և դերասան Ռաֆֆ Հարությունյանի մոտ այս փուլում մասնագիտական բուռն շրջան է, նա իր առաջին քայլերն է անում հեռուստատեսային ոլորտում և այժմ նկարահանվում է «Լքված ամրոցի պահապանները» հեռուստասերիալում: Tert.am Life-ի հետ զրույցում նա խոսել է դերասանական կարիերայի, երաժշտության ոլորտում հետագա ծրագրերի և անձնական կյանքի մասին:

«Այժմ սովորում եմ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի 2-րդ կուրսում՝ Դերասանական արվեստ ֆակուլտետում ու փորձում եմ համատեղել նկարահանումներն ու դասերս, քանի որ սովորում եմ գերազանց և անվճար համակարգում,- ասաց նա՝ հավելելով, որ նախկինում ևս հեռուստասերիալներում նկարահանվելու ցանկություն ունեցել է:

«Մասնակցության համար ստացել եմ հրավեր, որից հետո մասնակցել եմ քաստինգի ու ստացել այս դերը: Ունենք բավականին լավ դերասանական կազմ, ինչի արդյունքում, չնայած առաջին փորձս է, բայց կարողացել եմ բավականին արագ ինտեգրվել խաղահրապարակում»,-ասաց Ռաֆֆ Հարությունյանը:

Նա ընդգծեց, որ նկարահանումների սկզբնական շրջանում բախվել է դժվարությունների:

«Սկզբում ռեժիսորն այդքան էլ գոհ չէր իմ աշխատանքից: Կատակելով ասում էր՝ Ռաֆ այսօր երկուս ես ստանում, իսկ հիմա, երբ ավելի վարժ եմ դարձել ու հնարավորինս լավ մարմնավորում եմ կերպարը, ասում է՝ հինգ ես ստանում»,- ասաց Ռաֆֆը և հավելեց, որ տարբերվում է իր մարմնավորած կերպարից,- Մարմնավորում եմ շատ բարի կերպարի՝ Միքոյին, իրական կյանքում ևս բարի եմ, բայց ոչ այդ աստիճանի, սերիալում իմ կերպարը մերժվում է աղջկա կողմից, բայց իրականում ես չեմ սիրում մերժվել, իսկ մերժվելուց հետո վստահաբար 2-րդ քայլ չեմ անում ի տարբերություն Միքոյի»:

Ռաֆֆ Հարությունյանը լսարանին հայտնի է որպես երգիչ: Իր և Դավիդ Գրեգի համատեղ տեսահոլովակն այս պահի դրությամբ ունի 14 մլն դիտում:

«Ես արտիստ եմ ու դա իրենից ենթադրում է շատ բաներ ես երգում եմ, զբաղվում դերասանությամբ, նկարում տեսահոլովակներ՝ արտիստ ասելով պետք է դա հասկանալ: Շատ փոքր տարիքից երգում եմ, հիմա նույնպես աշխատում եմ ձայնիս ու երգերիս վրա՝ քրտնաջան զբաղվում եմ իմ երկու մասնագիտությունների ուղղությամբ»,- ասաց նա՝ նշելով, որ նախկինում ևս սովորել է դերասանական ստուդիայում:

«Սովորել եմ նաև Երևանի ինֆորմատիկայի պետական քոլեջում, մի օր կարող են ինձ նաև տեխնիկի կամ էլեկտրիկի մասնագիտությամբ էլ տեսնել, դա նորմալ է: Համատեղ սովորում էի նաև դրամատիկական ստուդիայում, բայց երբ գնացի բանակ ու վերադարձա, չէի ցանկանում վերականգնել գործերս ստուդիայում ու ընդունվեցի թատերական: Ուզում եմ նաև ուժերս փորձել ռեժիսուրայի ոլորտում ու ներկայացում բեմադրել»,- ասաց նա:

Խոսելով անձնական կյանքի մասին՝ դերասանը շեշտեց, որ նման բնույթի հարցեր սոցիալական ցանցերում ևս շատ են բարձրաձայնում, բայց չի պատասխանում:

«Հարաբերություններում կա փուլ, երբ մարդիկ պետք է փորձեն ճանաչել իրար ու մեզ մոտ դա կոչվում է ընկերություն անել, երբ Իրինան (դերասանուհի Իրինա Այվազյանը-խմբ․) հարցազրույցներից մեկի ժամանակ ասաց, որ ընկերություն ենք անում, դեռ նոր էր այդ ամենն ու ճանաչման փուլն էր մեզ մոտ, երբ ճանաչել ենք միմյանց, հասկացել ենք, որ երկուսս էլ լավն ենք, բայց ոչ իրար համար: Երբ եթեր գնաց մեր մասնակցությամբ համատեղ հաղորդումը, արդեն իսկ գրեթե բաժանված էինք,- ասաց Ռաֆֆը և հավալեց, որ չի սիրում, երբ իր անձնական կյանքի մասին խոսում են:

Թերեզա Հովհաննիսյան

IDBank Replenishes Its Share Capital Unibank Becomes the Gold Sponsor of FC AlashkertUcom Integrates SatisfAI Platform for Continuous Customer Satisfaction Analysis The Power of One Dram Team Visits the Hayordi CampAmeriabank Joins UATE, Marking a Groundbreaking Partnership between the Financial and Technological SectorsWhen September Comes: Idram&IDBankNew Ucom Sales and Service Center Opened at Mashtots Avenue 7/4 Reputation Management in Armenia: Shushan HarutyunyanIDBank's new premium business card – Mastercard Business PreferredUcom and SunChild NGO Launch Innovative "Smart Birdwatching" Educational ProjectRalph Yirikian Delivers a Lecture at Slavonic University's Engineering Summer School Beating the heat, earning idcoins: Idram & IDBankUnibank - the Main Sponsor of the Velosolutions UCI Pump Track World Championship Qualifier in Armenia What to do If you’ve already become a victim of fraud Idram and IDBank participated in Sevan Startup SummitArmenian National Festival Takes Place under AraratBank's SponsorshipArmDrone Community will launch a One-Month Free Educational Program with Ucom’s SupportAmeriabank Receives Euromoney Award for Excellence 2025 as the Best Bank in ArmeniaAraratBank's “The Will to Get Back on Your Feet Again” Film Series to Be Featured at Armenian National FestivalOnline Payments via ApplePay Now Available for vPOS Clients of Ameriabank Ucom Subscribers Increasingly Use Internet While Roaming Horizon Camp: With AraratBank's Support - Towards Leadership and Financial LiteracyIdram at Tech Week 2025Idram and Alipay+ Facilitate Cross-Border QR Payments in Armenia, Connecting Local Merchants with Global Digital Wallet Users"Business Process Optimization with AI" – a Course for the Senior Management of AraratBankA Protected Ecosystem thanks to Advanced Technology: Ucom and FPWC Join Forces DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramMoody's upgrades Converse Bank's ratingsAraratBank participated in the WEPs regional experience-sharing workshopIDBank issues the 3rd, 4th and 5th tranches of bonds of 2025AraratBank: Special Rate for SWIFT Transfers up to EUR 20,000 IDBank Opens a New Branch at Homplex MallUcom Launches 5G Network in Abovyan and EjmiatsinCustomer Appreciation Day at IDBankAraratBank Joins BAFT AssociationOver AMD 12 Billion Provided by AraratBank in 2024 to Support the MSME SectorUcom’s General Director Joined the International CirculUP! Forum to Foster Circular Innovation in ArmeniaIDBank Representative Joins the Editorial Board of Trade Finance GlobalDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramHow to Protect Your Bank Card Data Ucom Subscribers can Benefit from 5G Network in More than 40 Countries Ameriabank's MyInvest Platform Gains Direct Access to AMXTrader Trading SystemWith Support of Ucom New EdPad Educational Tablet Piloted in Armenia AraratBank holds Annual General Meeting of Shareholders IDBank and Henley & Partners Successfully Held the “Invest Beyond Borders: Global Mobility & Private Banking” Event in YerevanMoody's upgrades long-term deposit ratings of Unibank to B1, outlook stableKapan International Music Festival to Take Place Third Time, Welcomes World-Class Artists and Debuts in Armenia Ucom Launches Special Promotion for Armenian Football Fans Ahead of FIFA Club World Cup 2025Idram is now available on TemuConverse Bank Partners with IFC to Boost Trade Finance Capabilities