Թուրքիայի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը
POLITICSԱպրիլի 8-ին Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Բրյուսելում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Եվրոպական խորհրդի նախագահ Շարլ Միշելի անցկացրած հանդիպման վերաբերյալ։
Այս մասին հայտնում է Ermenihaber.am-ը:
Հայտարարությունում ողջունվել է այն, որ հանդիպման արդյունքում Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներին հանձնարարվել է սկսել խաղաղության պայմանագրի նախապատրաստման աշխատանքները և համաձայնություն է ձեռք բերվել երկու երկրների միջև մինչև ապրիլ ամսվա վերջ համատեղ սահմանային հանձնաժողովի ձևավորման հարցում։
Հայտարարությունում նաև շեշտվել է, որ Թուրքիան աջակցում և ակտիվորեն նպաստում է տարածաշրջանում խաղաղության և կայունության մթնոլորտի ապահովմանն ուղղված ջանքերին։
1
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice
2
Unibank Becomes Title Sponsor of Alashkert Football Club
3
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
4
Unibank Call Center Now Available 24/7 on Weekdays
5
Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School Participants



