Թուրքիայի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը
ՔԱՂԱՔԱԿԱՆԱպրիլի 8-ին Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Բրյուսելում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Եվրոպական խորհրդի նախագահ Շարլ Միշելի անցկացրած հանդիպման վերաբերյալ։
Այս մասին հայտնում է Ermenihaber.am-ը:
Հայտարարությունում ողջունվել է այն, որ հանդիպման արդյունքում Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներին հանձնարարվել է սկսել խաղաղության պայմանագրի նախապատրաստման աշխատանքները և համաձայնություն է ձեռք բերվել երկու երկրների միջև մինչև ապրիլ ամսվա վերջ համատեղ սահմանային հանձնաժողովի ձևավորման հարցում։
Հայտարարությունում նաև շեշտվել է, որ Թուրքիան աջակցում և ակտիվորեն նպաստում է տարածաշրջանում խաղաղության և կայունության մթնոլորտի ապահովմանն ուղղված ջանքերին։
1
«Անհնար է համակերպվել»․ Մահացել է Հասմիկ Պետրոսյանը
2
Երևանում հայրը բռնшբшրել է անչափահաս աղջկան
3
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
4
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
5
1,5 տարեկան երեխա է մահացել․ կասկածյալը 24-ամյա մայրն է



