Yerevan, 06.August.2025,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Սոխ՝ բուժիչ միջո՞ց, կախարդությո՞ւն, թե՞ սրբազան բույս . «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է

Սոխի «առաջացման» պատմությունը կորած է ժամանակի մշուշի մեջ: Ենթադրվում է, որ սոխը մարդն «ընտելացրել» է առնվազն 4 հազար տարի առաջ: Դա տեղի է ունեցել ինչոր տեղ Ասիայում, ամենայն հավանականությամբ, ժամանակակից Իրանի կամ Աֆղանստանի տարածքում: Անգամ հին եգիպտական փարավոնների բուրգերի պատերին են հայտնաբերվել գլուխ սոխի պատկերներ:

Այդ բույսը հիշատակվում է հին շումերների սեպագիր արձանագրություններում և Աստվածաշնչում: Հին Հռոմում այն աճեցվել է հատուկ մասնագիտացած մարդկանց կողմից հատուկ տարածքներում և օգտագործվել է բանակի կարիքների համար: Արդեն այդ ժամանակ մարդկությունը քաջատեղյակ է եղել սոխի բուժիչ հատկություններին, ինչը ժամանակակից բժշկությունը ևս չի հերքում: Սոխ ուտելը շատ օգտակար է աթերոսկլերոզի և սրտի հիվանդությունների համար, հատկապես, եթե սննդակարգը պարունակում է մեծ քանակությամբ ճարպեր:

Այդ բանջարեղենում առկա նյութերը ճնշում են խոլեստերինի սինթեզը և դրանով իսկ նվազեցնում սրտանոթային հիվանդությունների զարգացման վտանգը: Պարբերաբար սոխ օգտագործելը կարող է կանխել արյան մեջ շաքարի բարձր մակարդակը: Բացի այդ, սոխը հագեցնում է օրգանիզմը վիտամիններով, ճնշում է վնասակար մանրէների բազմացումը և գերազանց կանխարգելիչ միջոց է գրիպի, հարբուխի և մրսածության ժամանակ: Այն նաև օգտակար է հազի ժամանակ. դրա համար խորհուրդ է տրվում ուտել կաթով խաշած սոխ: Ուստի, իզուր չէ, որ Ռուսաստանում մի ժամանակ ասում էին. «Սոխն օգնում է յոթ հիվանդության դեպքում»:

Այնուամենայնիվ, պետք չէ շատ տարվել սոխով: Ամեն ինչ լավ է, եթե օգտագործվում է չափավոր: Բժշկական գիտությունների ակադեմիայի Մոսկվայի սննդի ինստիտուտի մասնագետները կարծում են, որ յուրաքանչյուր մարդու համար սոխի օպտիմալ սպառումը տարեկան 7-10 կիլոգրամ է: Այն չպետք է չարաշահվի նրանց կողմից, ովքեր ունեն երիկամների, լ յարդի և ստամոքսի ծանր հիվանդություններ, օրինակ՝ ստամոքսի և տասներկումատնյա աղիքի խոցեր: Այդ դեպքերում սոխը պարզապես հակացուցված է: Հնում մարդիկ հավատում էին, որ սոխն ունի ոչ միայն բուժիչ, այլ նաև կախարդական հատկություններ: Հին Հռոմում կարծում էին, որ եթե սնունդը շատ սոխ է պարունակում, ապա այն էներգիա, քաջություն և ուժ է տալիս, ուստի լեգեոներները պետք է սոխ օգտագործեն: 10-ից 12-րդ դարերում գլուխ սոխը կազմել է Պորտուգալիայի, Իսպանիայի և Ֆրանսիայի հասարակ բնակչության սննդի հիմնական մասը: Այն ամեն օր սպառվել է այնպես, ինչպես հիմա սպառվում է կարտոֆիլն ու կաղամբը:

12-ից 13-րդ դարերից սկսյալ փաստացի գրեթե ոչ մի կերակուր առանց սոխի չի պատրաստվում։ Բացի գլուխ սոխից, գոյություն ունեն սոխ-շնիտտը, սոխ-շարլոտը, սոխ-պորիեն, բատունը, սլիզունը և շատ այլ սոխի տարատեսակներ։ Որոշ երկրներում սոխը նաև համարվում է սրբազան բույս: Հին Հունաստանում սոխի գեղեցիկ գլուխները նվեր են մատուցել աստվածներին, իսկ հին եգիպտացիները իրենց անմեղությունը ապացուցելու համար երդվել են սոխի վրա: Հին գիտնականները սոխի կտրած գլուխը օգտագործել են որպես դիդակտիկ նյութ աստղագիտության ուսուցման ժամանակ: Նրանք հավատում էին, որ Երկիրը ծածկված է մի քանի թաղանթով, ինչպես սոխը:

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ucom Integrates SatisfAI Platform for Continuous Customer Satisfaction Analysis The Power of One Dram Team Visits the Hayordi CampAmeriabank Joins UATE, Marking a Groundbreaking Partnership between the Financial and Technological SectorsWhen September Comes: Idram&IDBankNew Ucom Sales and Service Center Opened at Mashtots Avenue 7/4 Reputation Management in Armenia: Shushan HarutyunyanIDBank's new premium business card – Mastercard Business PreferredUcom and SunChild NGO Launch Innovative "Smart Birdwatching" Educational ProjectRalph Yirikian Delivers a Lecture at Slavonic University's Engineering Summer School Beating the heat, earning idcoins: Idram & IDBankUnibank - the Main Sponsor of the Velosolutions UCI Pump Track World Championship Qualifier in Armenia What to do If you’ve already become a victim of fraud Idram and IDBank participated in Sevan Startup SummitArmenian National Festival Takes Place under AraratBank's SponsorshipArmDrone Community will launch a One-Month Free Educational Program with Ucom’s SupportAmeriabank Receives Euromoney Award for Excellence 2025 as the Best Bank in ArmeniaAraratBank's “The Will to Get Back on Your Feet Again” Film Series to Be Featured at Armenian National FestivalOnline Payments via ApplePay Now Available for vPOS Clients of Ameriabank Ucom Subscribers Increasingly Use Internet While Roaming Horizon Camp: With AraratBank's Support - Towards Leadership and Financial LiteracyIdram at Tech Week 2025Idram and Alipay+ Facilitate Cross-Border QR Payments in Armenia, Connecting Local Merchants with Global Digital Wallet Users"Business Process Optimization with AI" – a Course for the Senior Management of AraratBankA Protected Ecosystem thanks to Advanced Technology: Ucom and FPWC Join Forces DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramMoody's upgrades Converse Bank's ratingsAraratBank participated in the WEPs regional experience-sharing workshopIDBank issues the 3rd, 4th and 5th tranches of bonds of 2025AraratBank: Special Rate for SWIFT Transfers up to EUR 20,000 IDBank Opens a New Branch at Homplex MallUcom Launches 5G Network in Abovyan and EjmiatsinCustomer Appreciation Day at IDBankAraratBank Joins BAFT AssociationOver AMD 12 Billion Provided by AraratBank in 2024 to Support the MSME SectorUcom’s General Director Joined the International CirculUP! Forum to Foster Circular Innovation in ArmeniaIDBank Representative Joins the Editorial Board of Trade Finance GlobalDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramHow to Protect Your Bank Card Data Ucom Subscribers can Benefit from 5G Network in More than 40 Countries Ameriabank's MyInvest Platform Gains Direct Access to AMXTrader Trading SystemWith Support of Ucom New EdPad Educational Tablet Piloted in Armenia AraratBank holds Annual General Meeting of Shareholders IDBank and Henley & Partners Successfully Held the “Invest Beyond Borders: Global Mobility & Private Banking” Event in YerevanMoody's upgrades long-term deposit ratings of Unibank to B1, outlook stableKapan International Music Festival to Take Place Third Time, Welcomes World-Class Artists and Debuts in Armenia Ucom Launches Special Promotion for Armenian Football Fans Ahead of FIFA Club World Cup 2025Idram is now available on TemuConverse Bank Partners with IFC to Boost Trade Finance Capabilities Side by Side: IDBank Launches New Program for women forcibly displaced from ArtsakhWatch Euromedia 24 TV’s 24-hour broadcast on Ucom channel 289 and OVIO (Rostelecom) channel 46