Հայաստանցի վարորդներին կթույլատրվի տաքսու վարորդ աշխատել Ռուսաստանում
SOCIETYՌուսաստանի կառավարությունն առաջարկում է ճանաչել Հայաստանի քաղաքացիների ազգային իրավունքները տրանսպորտային միջոցներ վարելու հետ կապված գործունեություն իրականացնելիս, հայտնում է ՏԱՍՍ-ը։
Ինչպես հաղորդվում է ՌԴ Նախարարների կաբինետի կայքում, շաբաթ օրը կայացած հանդիպման արդյունքներով Պետդումա կներկայացվեն մի քանի օրենքների նախագծեր, որոնք վերաբերում են, մասնավորապես, օտարերկրյա մասնագետների ներգրավմանը։
«Կառավարությունն առաջարկում է խորհրդարանին փոփոխություն կատարել «Ճանապարհային անվտանգության մասին» օրենքում, ըստ որի Հայաստանի քաղաքացիների ազգային վարորդական վկայականները կճանաչվեն Ռուսաստանի Դաշնության տարածքում տրանսպորտային միջոցներ վարելու հետ կապված ձեռնարկատիրական և աշխատանքային գործունեության իրականացնելիս»,- ասվում է հաղորդագրության մեջ։
1
CashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and Secure
2
Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by Euromoney
3
New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBank
4
Ucom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills
5
Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank



