Հայաստանցի վարորդներին կթույլատրվի տաքսու վարորդ աշխատել Ռուսաստանում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՌուսաստանի կառավարությունն առաջարկում է ճանաչել Հայաստանի քաղաքացիների ազգային իրավունքները տրանսպորտային միջոցներ վարելու հետ կապված գործունեություն իրականացնելիս, հայտնում է ՏԱՍՍ-ը։
Ինչպես հաղորդվում է ՌԴ Նախարարների կաբինետի կայքում, շաբաթ օրը կայացած հանդիպման արդյունքներով Պետդումա կներկայացվեն մի քանի օրենքների նախագծեր, որոնք վերաբերում են, մասնավորապես, օտարերկրյա մասնագետների ներգրավմանը։
«Կառավարությունն առաջարկում է խորհրդարանին փոփոխություն կատարել «Ճանապարհային անվտանգության մասին» օրենքում, ըստ որի Հայաստանի քաղաքացիների ազգային վարորդական վկայականները կճանաչվեն Ռուսաստանի Դաշնության տարածքում տրանսպորտային միջոցներ վարելու հետ կապված ձեռնարկատիրական և աշխատանքային գործունեության իրականացնելիս»,- ասվում է հաղորդագրության մեջ։
1
4 ընկերներով վարորդական վկայականի քննության էին գնացել․ մանրամասներ՝ Սյունիքում 3 տղայի կյանք խլած ...
2
Վթար է․ ջուր չի լինելու
3
3 հորոսկոպի նշան, որոնք կհարստանան ապրիլի սկզբին
4
«Ի՞նչ ես գոռում, խելագար». Հայրը սպանել է որդուն օրորոցի մեջ՝ եղբոր աչքի առաջ
5
17-ամյա տղայի դիակը կտրած-ծակած են գտել



