Yerevan, 20.March.2026,
00
:
00
BREAKING


«Կորցրած ոտքի գրականությունը». Արամ Ավետիսի «Կույր կետադրությունը» վերահրատարակվում է չորրորդ անգամ. «Փաստ»

SOCIETY

«Փաստ» օրաթերթը գրում է

Գրող Արամ Ավետիսի «Կույր կետադրություն» ժողովածուն վերահրատարակվել է չորրորդ անգամ: Սա վկայում է տպաքանակի սպառման, գրքի հանդեպ հետաքրքրության մասին: Հեղինակի հետ զրուցել ենք ժողովածուի հաջողության, ընթերցողի, գրքի միջոցով արտահայտված բողոքի և այլ հարցերի շուրջ: Տարբեր առիթներով Արամ Ավետիսը նշել է, որ գիրքը խիստ հակասական գնահատականների է արժանացել ընթերցողների կողմից, բայց չորրորդ անգամ դրա վերահրատարակումը նաև գրքի հաջողության մասին կարող է վկայել:

Նրա կարծիքով, գրքի հաջողությունը կախված է գրողի՝ իր գործին վերաբերվելու ազնվությունից: «Ոչ թե անկեղծությունից, այլ հենց ազնվությունից: Իր մտքերում գրողը կարող է անկեղծ չլինել, նա կարող է չափազանցնել կամ նույնիսկ սուտ խոսել, բայց այդ ամենը նա պետք է ազնիվ անի, ասել է թե՝ հավատա ինքն իր ստին և հորինվածքին: Եվ այդ հավատը ներշնչի նաև ընթերցողին: Ընթերցողը կարող է համաձայն չլինել այդ տեսանկյան հետ, բայց նա պետք է զգա, որ գրողն ազնիվ հավատում է իր մտքերին և հենց այդպես էլ վերաբերվում է իր գործին: Սուտ աշխարհ ստեղծելու ազնիվ մղումն է ստեղծում գրականություն: Գրականությունն իրականության արտացոլումն է, բայց հակասում է այդ իրականությանը, գրականությունը հորինվածքի արտացոլումն է, բայց հակասում է նաև այդ հորինվածքին: Գրականությունը ընթերցողի աշխարհն է և հակաաշխարհը: Գրականությունը այն ուժն է, որ ձգտում է փոխարինել իրենով կյանքը և դրանով իսկ դառնում ռեալ կյանքի մահը: Պատահական չէ, որ այն մարդիկ, որոնք ոչինչ չգիտեն գրականության մասին, հորդորում են քիչ կարդալ, որպեսզի իրականությունից չկտրվեն: Իսկ որտե՞ղ է իսկական իրականությունը՝ գրքերո՞ւմ, թե՞ գրքերից դուրս կյանքում: Այն դեպքում, երբ իսկական իրականությունն այն գրքերում է, որոնք ստեղծել են մարդկության պատմության մեջ ամենաերևելի երազողները: Եվ կա՞ արդյոք ավելի ռեալ կյանք, քան երազը»,- «Փաստի» հետ զրույցում ասում է Արամն՝ ընդգծելով. «Իմ գրքի հաջողությունն այն է, որ ես ազնիվ հավատում եմ իմ սուտ երազներին»:

Գրքի տոնին կամ էլ այլ օրերի գրախանութներում կարող ենք նկատել գիրք գնող մարդկանց, կարծես թե վերադառնում է նաև իրար գիրք նվիրելու ավանդույթը: Իրական, մտածող ընթերցողներ ունենալը ևս կարևոր է, որոնք ուղղակի չեն ընթերցում կամ գիրքը խնամքով պահում պահարանում, այլ կարողանում են եզրակացություններ անել, քննադատական միտք ձևավորել: «Մտածում եմ, որ քննադատել ու եզրակացություններ անողներ, իհարկե, ունենք, բայց գրականությունը մի կենդանի օրգանիզմ է, որի որովայնում սարդոստայնի պես խաչված աղիքներ են գործում: Այսինքն՝ խոսելով մի գրքի մասին, պետք է հիշենք ևս մի քանի տասնյակ գիրք, և խոսելով հերոսի մասին՝ պետք է օրինակ բերենք ևս մի քանի հերոսի, որովհետև կոնկրետ ժամանակաշրջանում գրված մտքերը և տրամադրությունները իրար հետ մի ընդհանուր գիծ ունեն: Քննադատը պիտի լարախաղաց լինի, բայց, ի տարբերություն լարախաղացի, որը մեկ լարի վրա է աշխատում, նրա ոտքերի տակ հազարավոր լարեր կան, և այդ լարերը, ի տարբերություն լարախաղացի լարի, հոսանքի լարեր են: Նա պետք է զգա իր ոտքերի տակ ժամանակի հոսանքը և, մի գրքից ցատկելով մյուսի վրա, վերջապես մոտենա այն գրքի եզրին, որի մասին ուզում էր հենց եզրակացություններ անել»,-նշում է մեր զրուցակիցը:

Գրողը նշում է՝ քանի որ ապրում ենք չորս կողմից փակ երկրում, և մեր լեռներից այն կողմ մեր աչքը չի տեսնում, ամեն գիրք քննադատվում և ուսումնասիրվում է մեր լեռների կոնտեքստում: «Մեր ներսի հայկական լեռներն են այսօրվա գրքի քննադատները: Եվ դա է ժամանակակից ընթերցողի և, ցավոք, նաև գրողների ամենամեծ դժբախտությունը»,-ասում է «Կույր կետադրության» հեղինակը: Արամ Ավետիսը տարբեր հարցազրույցներում նշում է, որ իր այս գիրքը բողոք է ստանդարտ գրականության, սահմանումների դեմ: Հարցնում եմ՝ ի՞նչ է կարծում՝ իր բողոքը տեղ հասե՞լ է, ինչ-որ բան փոխվե՞լ է այն ամենում, ինչը Ձեզ նյարդայնացնում էր, գուցե բարկացնում է նաև հիմա:

«Եթե մանանեխի հատիկի չափ հավատ ունենաք, այս սարին կասեք՝ «այստեղից այնտեղ տեղափոխվիր», և կտեղափոխվի, և անկարելի ոչինչ չի լինի ձեզ համար, ասում է Մատթեոս առաքյալը:

Բոլոր մեծ գրողները սարի չափ հավատ և հանճար ունենալով՝ չկարողացան նույնիսկ մի մանանեխի հատիկ տեղափոխել այս մարդկության պատմության մեջ: Ամեն օր ավելի ու ավելի եմ հավատում իմ այն մտքին, որ գրականությունը ստեղծվել է խուլ, համր և կույր կապիկների առօրյան լցնելու համար»,-հարցիս այսպես է արձագանքում Արամը: Ի դեպ, հավատի մասին: 2020 թ.-ի պատերազմից հետո շատերի մոտ կա հուսահատություն, որ ամեն ինչ իզուր է, ինչ-որ բան անելն իմաստ չունի: Բայց ցանկացած նոր բանի ստեղծումը վաղվա օրվա հույսն է, ներկան ու ապագան իրար կապող թելը: Նոր գրքերի լույս ընծայումը կամ գրքի վերահրատարակումը և՞ս նման քայլ է:

«Իմ գրականությունը ինքնին հակասում է հույս բառին: Պատերազմից հետո շատերն առանց ոտք վերադարձան, և իմ գրականությունը քայլ չէ: Իմ գրականությունը իմ ներքին ռումբերից պոկված այն ոտքն է, որ հարվածում է բոլոր չինովնիկների և քաղաքական գործիչների ամորձիներին, որոնք այսքան կտրված ոտքերի մեջ դեռ շարունակում են հույսի մասին խոսել: Իմ գրականությունը իմ կորցրած ոտքի փնտրտուքն է»,-եզրափակում է Արամ Ավետիսը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Լուսանկարը՝ Միսաք Սարգսյանի

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyaIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, California