Երևան, 24.Հուլիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Կորցրած ոտքի գրականությունը». Արամ Ավետիսի «Կույր կետադրությունը» վերահրատարակվում է չորրորդ անգամ. «Փաստ»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Գրող Արամ Ավետիսի «Կույր կետադրություն» ժողովածուն վերահրատարակվել է չորրորդ անգամ: Սա վկայում է տպաքանակի սպառման, գրքի հանդեպ հետաքրքրության մասին: Հեղինակի հետ զրուցել ենք ժողովածուի հաջողության, ընթերցողի, գրքի միջոցով արտահայտված բողոքի և այլ հարցերի շուրջ: Տարբեր առիթներով Արամ Ավետիսը նշել է, որ գիրքը խիստ հակասական գնահատականների է արժանացել ընթերցողների կողմից, բայց չորրորդ անգամ դրա վերահրատարակումը նաև գրքի հաջողության մասին կարող է վկայել:

Նրա կարծիքով, գրքի հաջողությունը կախված է գրողի՝ իր գործին վերաբերվելու ազնվությունից: «Ոչ թե անկեղծությունից, այլ հենց ազնվությունից: Իր մտքերում գրողը կարող է անկեղծ չլինել, նա կարող է չափազանցնել կամ նույնիսկ սուտ խոսել, բայց այդ ամենը նա պետք է ազնիվ անի, ասել է թե՝ հավատա ինքն իր ստին և հորինվածքին: Եվ այդ հավատը ներշնչի նաև ընթերցողին: Ընթերցողը կարող է համաձայն չլինել այդ տեսանկյան հետ, բայց նա պետք է զգա, որ գրողն ազնիվ հավատում է իր մտքերին և հենց այդպես էլ վերաբերվում է իր գործին: Սուտ աշխարհ ստեղծելու ազնիվ մղումն է ստեղծում գրականություն: Գրականությունն իրականության արտացոլումն է, բայց հակասում է այդ իրականությանը, գրականությունը հորինվածքի արտացոլումն է, բայց հակասում է նաև այդ հորինվածքին: Գրականությունը ընթերցողի աշխարհն է և հակաաշխարհը: Գրականությունը այն ուժն է, որ ձգտում է փոխարինել իրենով կյանքը և դրանով իսկ դառնում ռեալ կյանքի մահը: Պատահական չէ, որ այն մարդիկ, որոնք ոչինչ չգիտեն գրականության մասին, հորդորում են քիչ կարդալ, որպեսզի իրականությունից չկտրվեն: Իսկ որտե՞ղ է իսկական իրականությունը՝ գրքերո՞ւմ, թե՞ գրքերից դուրս կյանքում: Այն դեպքում, երբ իսկական իրականությունն այն գրքերում է, որոնք ստեղծել են մարդկության պատմության մեջ ամենաերևելի երազողները: Եվ կա՞ արդյոք ավելի ռեալ կյանք, քան երազը»,- «Փաստի» հետ զրույցում ասում է Արամն՝ ընդգծելով. «Իմ գրքի հաջողությունն այն է, որ ես ազնիվ հավատում եմ իմ սուտ երազներին»:

Գրքի տոնին կամ էլ այլ օրերի գրախանութներում կարող ենք նկատել գիրք գնող մարդկանց, կարծես թե վերադառնում է նաև իրար գիրք նվիրելու ավանդույթը: Իրական, մտածող ընթերցողներ ունենալը ևս կարևոր է, որոնք ուղղակի չեն ընթերցում կամ գիրքը խնամքով պահում պահարանում, այլ կարողանում են եզրակացություններ անել, քննադատական միտք ձևավորել: «Մտածում եմ, որ քննադատել ու եզրակացություններ անողներ, իհարկե, ունենք, բայց գրականությունը մի կենդանի օրգանիզմ է, որի որովայնում սարդոստայնի պես խաչված աղիքներ են գործում: Այսինքն՝ խոսելով մի գրքի մասին, պետք է հիշենք ևս մի քանի տասնյակ գիրք, և խոսելով հերոսի մասին՝ պետք է օրինակ բերենք ևս մի քանի հերոսի, որովհետև կոնկրետ ժամանակաշրջանում գրված մտքերը և տրամադրությունները իրար հետ մի ընդհանուր գիծ ունեն: Քննադատը պիտի լարախաղաց լինի, բայց, ի տարբերություն լարախաղացի, որը մեկ լարի վրա է աշխատում, նրա ոտքերի տակ հազարավոր լարեր կան, և այդ լարերը, ի տարբերություն լարախաղացի լարի, հոսանքի լարեր են: Նա պետք է զգա իր ոտքերի տակ ժամանակի հոսանքը և, մի գրքից ցատկելով մյուսի վրա, վերջապես մոտենա այն գրքի եզրին, որի մասին ուզում էր հենց եզրակացություններ անել»,-նշում է մեր զրուցակիցը:

Գրողը նշում է՝ քանի որ ապրում ենք չորս կողմից փակ երկրում, և մեր լեռներից այն կողմ մեր աչքը չի տեսնում, ամեն գիրք քննադատվում և ուսումնասիրվում է մեր լեռների կոնտեքստում: «Մեր ներսի հայկական լեռներն են այսօրվա գրքի քննադատները: Եվ դա է ժամանակակից ընթերցողի և, ցավոք, նաև գրողների ամենամեծ դժբախտությունը»,-ասում է «Կույր կետադրության» հեղինակը: Արամ Ավետիսը տարբեր հարցազրույցներում նշում է, որ իր այս գիրքը բողոք է ստանդարտ գրականության, սահմանումների դեմ: Հարցնում եմ՝ ի՞նչ է կարծում՝ իր բողոքը տեղ հասե՞լ է, ինչ-որ բան փոխվե՞լ է այն ամենում, ինչը Ձեզ նյարդայնացնում էր, գուցե բարկացնում է նաև հիմա:

«Եթե մանանեխի հատիկի չափ հավատ ունենաք, այս սարին կասեք՝ «այստեղից այնտեղ տեղափոխվիր», և կտեղափոխվի, և անկարելի ոչինչ չի լինի ձեզ համար, ասում է Մատթեոս առաքյալը:

Բոլոր մեծ գրողները սարի չափ հավատ և հանճար ունենալով՝ չկարողացան նույնիսկ մի մանանեխի հատիկ տեղափոխել այս մարդկության պատմության մեջ: Ամեն օր ավելի ու ավելի եմ հավատում իմ այն մտքին, որ գրականությունը ստեղծվել է խուլ, համր և կույր կապիկների առօրյան լցնելու համար»,-հարցիս այսպես է արձագանքում Արամը: Ի դեպ, հավատի մասին: 2020 թ.-ի պատերազմից հետո շատերի մոտ կա հուսահատություն, որ ամեն ինչ իզուր է, ինչ-որ բան անելն իմաստ չունի: Բայց ցանկացած նոր բանի ստեղծումը վաղվա օրվա հույսն է, ներկան ու ապագան իրար կապող թելը: Նոր գրքերի լույս ընծայումը կամ գրքի վերահրատարակումը և՞ս նման քայլ է:

«Իմ գրականությունը ինքնին հակասում է հույս բառին: Պատերազմից հետո շատերն առանց ոտք վերադարձան, և իմ գրականությունը քայլ չէ: Իմ գրականությունը իմ ներքին ռումբերից պոկված այն ոտքն է, որ հարվածում է բոլոր չինովնիկների և քաղաքական գործիչների ամորձիներին, որոնք այսքան կտրված ոտքերի մեջ դեռ շարունակում են հույսի մասին խոսել: Իմ գրականությունը իմ կորցրած ոտքի փնտրտուքն է»,-եզրափակում է Արամ Ավետիսը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Լուսանկարը՝ Միսաք Սարգսյանի

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

«TRIPP»-ը, Թեհրանը և Երևանի հաշվարկները. որտեղ են հիմնական վտանգները. Տիգրան ԴումիկյանՔաղաքացիները iMessage-ի միջոցով շարունակում են ստանալ կեղծ հաղորդագրություններ «ՃՈ»-ի անունից Մեր բոլոր ջանքերն ուղղված են գործընկերների բիզնեսի կայունության պահպանմանը. Տատյանա Կիմ ԽԱՉԻԿ ԱՍՐՅԱՆԻ բազմաթիվ «սխալներն» ու աններելի «մեղքերը» Օհանով փողոցում «Ford Fusion»-ում հրդեհ է բռնկվել․ վարորդը տեղափոխվել է հիվանդանոց Ֆասթ Բանկի հովանավորությամբ կայացել է «Հուսո առագաստ» փառատոնի եզրափակիչ հավաքը Հարսնաքույրը հաշմանդամ է մնացել հարսանեկան ավանդույթի պատճառովԱմեն կալանքի հետևում կան սպասող երեխաներ, կանայք,. բացեք ձեր աչքերը. Նարեկ Կարապետյան ԵՄ-ն ավելի քան 890 միլիոն եվրոյով տուգանել է Google-ին Հուլիսի 25-ին, Սիրահարների այգում տեղի կունենա հանրային քննարկում «Ընտրական իրավունքի սահմանափակումները միահեծան իշխանության պայմաններում» թեմայովՆավերին, բեռներին կամ դրանց առնչվող որևէ բանի հասցրած ցանկացած և բոլոր վնաuները վճարվելու են իրանական այն գումարներով, որոնք ԱՄՆ-ն ունի իր տրամադրության տակ. Թրամփ Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն Լենինգրադի մարզում Wildberries-ի պահեստներում հրդեհ է բռնկվել ԱԹՍ-ի հարձակման պատճառով «ՀայաՔվեի» համակարգող Ավետիք Չալաբյանն ուղիղ մեկ ամիս է` ապօրինաբար կալանավորված էԻրանի ԶՈւ-ն գիշերը ԱԹՍ-ների միջոցով hարվածներ է hասցրել Բահրեյնում և Հորդանանում ԱՄՆ-ի բազաներին ԱՄՆ ԶՈւ-ն 13-րդ գիշերն անընդմեջ hարվածներ է hասցրել Իրանին Իշխանությունը բանակում տեղի ունեցող միջադեպերի իրական ծավալն թաքցնելու նպատակով դեպքերի մի մասը կա´մ քողարկում է, կա´մ հետին պլան մղում․ Աբրահամյան Մանկապարտեզի աշխատակիցը դատապարտվել է երեխաների նկատմամբ սեռական հանցագործությունների համար Մուրացանի փողոցում հանցագործություն կատարելու մեջ մեղադրվող 2 հետախուզվողի հայտնաբերեցին Դիլիջանում․ Տեսանյութ Ռուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր Իրանը հայտարարել է տարածաշրջանի որոշ երկրներին հնարավոր հարվածների մասին Դե լա Ֆուենտեն պատմել է՝ ինչ է ասել իրեն Ինֆանտինոն ԱԱ չեմպիոն դառնալուց հետո Գազանջատումներ են սպասվումԵՄ-ն հաստատել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 21-րդ փաթեթը. ի՞նչ է այն ներառումՄերձավոր Արևելքում իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից. ԳուտերեշԷլինա Ավանեսյանը դուրս եկավ Համբուրգում ընթացող WTA-250 մրցաշարի քառորդ եզրափակիչԲաքվում դատում են Հայաստանին. ինչո՞ւ է Փաշինյանի իշխանությունը լռում. Էդմոն ՄարուքյանԲարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ Ի՞նչ եղանակ է սպասվում հուլիսի 24-ից 28-ինԻնչ օրենքներ է այսօր ստորագրել Վահագն ԽաչատուրյանըԼույս չի լինելու հուլիսի 24-ին․ հասցեներOpenAI-ի AI գործակալը փորձարկման ընթացքում դուրս է եկել մեկուսացված միջավայրից և ներթափանցել Hugging Face-ի համակարգերԹրամփը պատրաստ է հանդիպել Նեթանյահուի հետ սենատոր Գրեմի հուղարկավորությանըՀՀ-ում ընտանեկան և կենցաղային բռնության մասին հաղորդումների թիվն ավելացել էՇախմատի միջազգային մրցաշարում հայ շախմատիստները զբաղեցրել են մի շարք մրցանակային տեղերՎրաստանում եղանակը կվատթարանա․ ի՞նչ սպասեն Սև ծովում հանգստանալ ցանկացողներըԿկարգավորվեն մանկատների շրջանավարտների և սաների բնակարանային խնդիրներըՀնդկաստանում ջրհեղեղ է․ 24 ժամվա ընթացքում թափվել է Հայաստանի տեղումների տարեկան քանակի 1,5 անգամի չափ տեղումՀուլիսի 24-ին, 28/29-ին ջուր չի լինելու․ հասցեներԹրամփը Սաուդյան Արաբիայի հետ միջուկային համաձայնագիրը պայմանավորել է Աբրահամյան համաձայնագրերին միանալովՉկա այնպիսի բռնապետ, որ կարող է պատասխանատվությունից խուսափել. Ավետիք ՉալաբյանՍևանա լճի տարածքի կառուցապատման իրավունքի պետական գրանցումներ են դադարեցվել«Հայ Վիրտուոզներ» ծրագրի կրթաթոշակառուները մասնակցեցին Էստոնիայի Յարվի Ակադեմիային և Պյարնուի երաժշտական փառատոնին՝ ներկայացնելով Հայաստանը միջազգային բեմումԿապահովվի Երևանի մանկապարտեզների հիմնանորոգման և էներգաարդյունավետության բարձրացման աշխատանքների իրականացումըՀանցավոր հերթական գործունեությունը կասեցված է․ կիբեռոստիկանությունԻրանը և Սաուդյան Արաբիան պետք է խաղաղ ատոմի իրավունք ունենան․ Պեսկով Ավետիք Չալաբյանը պայքարում է մեր երկիրը ապօրինի զավթած և թշնամուն մաս-մաս հանձնող ղեկավարության դեմ. Արմեն ՄանվելյանՄեծ Բրիտանիան և Ֆրանսիան փակում են իրենց դեսպանատները Թեհրանում Եվրոպական միությունը մի քանի տարի Հայաստանին թույլ չի տալու մասշտաբային արտահանումներ իրականացնել. Հրայր ԿամենդատյանԼևոն Արոնյանը դարձել է «Biel Chess Festival 2026» շախմատի շրջանային մրցաշարի հաղթող Չինաստանը գործարկում է նոր սերնդի էներգետիկ համալիր. 700,000 արևային վահանակներ և արհեստական բանականությամբ կառավարվող ջրածնային կայան