Ավտովթար` Տավուշի մարզում. 19-ամյա վարորդն ու անչափահաս 3 տղաներ տեղափոխվել են հիվանդանոց
SOCIETYԵրեկ՝ մարտի 30-ին, ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 20:30-ի սահմաններում Տավուշի մարզի բնակիչ, 19-ամյա Վահրամ Խաչիկյանը իր վարած ГАЗ 211 մակնիշի ավտոմեքենայով Նոյեմբերյան-Ջուջևան ավտոճաապարհի 1-ին կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, ընկել ճանապարհի աջակողմյան հատվածում, բախվել հողաթմբին:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդ Վ. Խաչիկյանը և ուղևորներ, Տավուշի մարզի բնակիչներ, 15-ամյա Լևոն Գ.-ն, 15-ամյա Արեգ Մ.-ն և 15-ամյա Լևոն Մ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Նոյեմբերյան» բժշկական կենտրոն:
Կայքի տեղեկություններով՝ վիրավորները սովորում են Նոյեմբերյան համայնքի թիվ 2 միջնակարգ դպրոցի 9-րդ դասարանում:
1
CashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and Secure
2
Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by Euromoney
3
New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBank
4
Ucom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills
5
Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank



