Ավտովթար` Տավուշի մարզում. 19-ամյա վարորդն ու անչափահաս 3 տղաներ տեղափոխվել են հիվանդանոց
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԵրեկ՝ մարտի 30-ին, ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 20:30-ի սահմաններում Տավուշի մարզի բնակիչ, 19-ամյա Վահրամ Խաչիկյանը իր վարած ГАЗ 211 մակնիշի ավտոմեքենայով Նոյեմբերյան-Ջուջևան ավտոճաապարհի 1-ին կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, ընկել ճանապարհի աջակողմյան հատվածում, բախվել հողաթմբին:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդ Վ. Խաչիկյանը և ուղևորներ, Տավուշի մարզի բնակիչներ, 15-ամյա Լևոն Գ.-ն, 15-ամյա Արեգ Մ.-ն և 15-ամյա Լևոն Մ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Նոյեմբերյան» բժշկական կենտրոն:
Կայքի տեղեկություններով՝ վիրավորները սովորում են Նոյեմբերյան համայնքի թիվ 2 միջնակարգ դպրոցի 9-րդ դասարանում:
1
4 ընկերներով վարորդական վկայականի քննության էին գնացել․ մանրամասներ՝ Սյունիքում 3 տղայի կյանք խլած ...
2
Վթար է․ ջուր չի լինելու
3
3 հորոսկոպի նշան, որոնք կհարստանան ապրիլի սկզբին
4
17-ամյա տղայի դիակը կտրած-ծակած են գտել
5
«Ի՞նչ ես գոռում, խելագար». Հայրը սպանել է որդուն օրորոցի մեջ՝ եղբոր աչքի առաջ



