Բրիտանացի նախարարն ադրբեջանցի «շեհիդներին» անվանել է «Կրեմլի ձեռքով զոհվածներ»
INTERNATIONAL NEWSՄեծ Բրիտանիայի զինված ուժերի նախարար Ջեյմս Հիփին Բաքու կատարած այցի շրջանակներում այցելել է, այսպես կոչված, «շեհիդների ծառուղի»։ Այս մասին Twitter-ում գրել է Ադրբեջանում Մեծ Բրիտանիայի դեսպան Ջեյմս Շարփը։
Բրիտանացի դիվանագետը նշել է, որ Ջեյմս Հիփին «ծաղիկներ է դրել Կրեմլի ձեռքով զոհվածների շիրիմներին, հարգել նրանց հիշատակը, ովքեր իրենց կյանքը տվել են Ադրբեջանի անկախության համար»։
Նշենք, որ այցի ընթացքում Հիփին հանդիպել է Ադրբեջանի նախագահի, պաշտպանության նախարարի եւ արտգործնախարարի հետ։ Քննարկվել են Ուկրաինայում տիրող իրավիճակը եւ Հայաստանի հետ հարաբերությունները։
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



