Բրիտանացի նախարարն ադրբեջանցի «շեհիդներին» անվանել է «Կրեմլի ձեռքով զոհվածներ»
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՄեծ Բրիտանիայի զինված ուժերի նախարար Ջեյմս Հիփին Բաքու կատարած այցի շրջանակներում այցելել է, այսպես կոչված, «շեհիդների ծառուղի»։ Այս մասին Twitter-ում գրել է Ադրբեջանում Մեծ Բրիտանիայի դեսպան Ջեյմս Շարփը։
Բրիտանացի դիվանագետը նշել է, որ Ջեյմս Հիփին «ծաղիկներ է դրել Կրեմլի ձեռքով զոհվածների շիրիմներին, հարգել նրանց հիշատակը, ովքեր իրենց կյանքը տվել են Ադրբեջանի անկախության համար»։
Նշենք, որ այցի ընթացքում Հիփին հանդիպել է Ադրբեջանի նախագահի, պաշտպանության նախարարի եւ արտգործնախարարի հետ։ Քննարկվել են Ուկրաինայում տիրող իրավիճակը եւ Հայաստանի հետ հարաբերությունները։
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Կյանքից հեռացել է վաստակաշատ ուսուցչուհի Սուսան Հովսեփյանը



