Yerevan, 20.March.2026,
00
:
00
BREAKING


«Հայրենիքի հանդեպ սերը շատ թանկ արժեցավ». մի ընտանիքի երեք զավակ դարձան հավերժի ճամփորդ. «Փաստ»

SOCIETY

«Փաստ» օրաթերթը գրում է

Զոհված տղաների մասին գրելը շատ դժվար է, անասելի ծանր է լսել, թե ինչպես են ընտանիքի անդամները պատմում իրենց սիրելիների մասին, զրույցն ընդհատում, մտքերն ի մի բերում, շարունակում, որովհետև պետք է ուժեղ լինել, որովհետև անմահացածներն իրենց չեն ների թուլությունը: Այս անգամ հետախույզ Կամոյի մասին եմ պատմելու: Ընտանիքն այս պատերազմում կորցրել է Կամոյին, Մուրադին և նրանց քրոջ որդուն` Արամին: Կամոն տան կրտսերն էր, ծնվել է 1988 թ.-ի փետրվարի 21-ին, այն օրերին, երբ Արցախյան շարժումը սկսվեց:No description available.

«Կրակի ու լույս կտոր էր Կամոն: Նա ինձ համար Արցախյան շարժման սիմվոլը կարծես լինի` երբեք չէր կոտրվում, անտրտունջ էր, ինչպես Արցախը, լաց ու կոծն իր համար չէր: Հասուն տարիքում արդեն որոշեց զինվորականի մասնագիտությունն ընտրել, հետախույզ դարձավ: Դա իր համար մասնագիտություն չէր, կոչում էր, առաքելություն, հայրենիքն իր համար սրբություն էր: Ոմանց համար սրանք կարող են ուղղակի խոսքեր լինել, բայց իր համար վեհագույն գաղափար էր»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Սոնան` պատմելով քեռու որդու մասին, ում հետ նրա մանկությունն է անցել, այնտեղ` սիրելի Արցախում, հարազատ Կարմիրավան գյուղում, որն այժմ թշնամու վերահսկողության տակ է:No description available.

Սոնան ասում է` Արցախը Կամոյի համար դրախտավայր էր, Արցախի համար ամեն ինչ կաներ, մինչև անգամ ամենաթանկը կզոհեր` իր կյանքը, այդպես էլ վարվեց հետախույզ-հրամանատարը: Նա մասնակցել էր Ապրիլ յան պատերազմին, պատվով կատարել իր առջև դրված բոլոր խնդիրները, բայց պատերազմի մասին խոսել չէր սիրում, լուռ էր, հարցերին չէր պատասխանում: Չէր պատմում, թե Ապրիլ յանի ժամանակ ինչ եղավ, Օմարի բարձունքում ինքն ինչեր էր անում, Օմարն իրենն էր, այն դղրդում էր իր ոտքերի տակ, բնության հետ ծաղկում էր: Կամոն խենթ էր, նա չէր հանդուրժի, որ լեռան գագաթին թուրքական դրոշ ծածանվեր, դա իր համար մահ կլիներ: Նա կարիք չուներ նաև մեդալների, պատվոգրերի ու ծափահարությունների: Ուներ բազմաթիվ պատվոգրեր ու շնորհակալագրեր, որոնք ստացել էր թե՛ Արցախի պետական համալսարանի ֆիզիկական կուլտուրայի բաժնում ուսանելու, թե՛ ծառայության տարիներին:

«Զուսպ էր, հավասարակշռված, իր լռությունն էր խոսում, իր ժեստերը խոսում էին բառերի փոխարեն: Արժեքները գնահատող էր, փոքրի հետ փոքր էր, մեծի հետ՝ մեծ: Երբ փոքր էր, ինքնուրույն այնպիսի դժվարություններ էր հաղթահարում, որ ուղղակի զարմանում էիր: Մարդիկ հատուկ տեղեր էին հաճախում նման հմտություններ ձեռք բերելու համար, իսկ իր մոտ այդ հատկությունները կարծես բնատուր լինեին: Ե՛վ մտքով էր ճարպիկ, և՛ ֆիզիկապես: Նրա մասին կարելի է անընդհատ խոսել»,-նշում է Սոնան: Ասում է` իր համար շատ դժվար է եղբոր մասին անցյալով պատմելը: «Իմ տանն այսօր փոքրիկ անկյուն ունեմ, որտեղ Մոնթեի կողքին Մուրադը, Կամոն, Արամն են: Իրենք միշտ ներկա են, անկախ նրանից, որ հիմա ֆիզիկապես մեզ հետ չեն»,-ասում է նա:No description available.

Պատերազմը սկսվելու առավոտյան Կամոն իր տան պատշգամբում կնոջ հետ հեռախոսով զրուցելիս է եղել, կրակոցներ է լսել, ասել է` հետո կզանգեմ: Շարունակությունը պարզ է` պատերազմի ժամանակ զինվորականն իր տեղում է: Որոշ ժամանակ անց զանգահարում է քրոջը` Լորետին: Նրա տղան` Արամը, ծառայում էր Մարտակերտի հինգերորդ պաշտպանական շրջանում, նոր էր զորակոչվել, երկու ամիս էլ չկար, որ ծառայության էր անցել: Ասում է` Լորետ, հանկարծ հետ չնայես, գնա Երևան` Սոնայենց տուն: Կամոն արդեն այդ ժամանակ իմանում է, որ Արամը չկա: Երկուսս լռում ենք:No description available.

Առաջինը խախտում եմ լռությունը ես, խոստանում եմ` Արամի մասին ևս պատում լույս կտեսնի, չէ որ հիմա միայն դա կարող եմ անել: Նորից Կամոյի մասին: Երբ Մատաղիս-Թալիշում սեպտեմբերի 28-ին հրետակոծությունը ուժեղանում է, նահանջի հրաման է լինում, բայց նա չի նահանջում: Հրամանատար էր, որը թիկունք էր իր զինվորին, մեկին ասում էր` դու ընտանիք ունես, հետ գնա, մյուսին ուրիշ կերպ էր պաշտպանում: Բոլորի փոխարեն ինքն էր կանգնած: Կամոն զոհվեց սեպտեմբերի 28-ին` դեմ առ դեմ դուրս գալով թշնամուն: Թալիշ-Մատաղիսի այն հատվածը, որտեղ զոհվել է Կամոն, այսօր թշնամու վերահսկողության տակ է:

Երկու որդիների` Ռոբերտի և Սերգեյի հայրը իր հավերժական հանգիստը գտավ Արցախում` Մարտակերտում: Եղբոր կողքին այնտեղ նաև Մուրադն է, ում մահը Բախշիյանների ընտանիքի հերթական` չսպիացող վերքն է, իսկական որոտ անամպ երկնքում: Սոնան ասում է` տպավորություն ունի, թե Բախշիյանները ծնվել են, որ լուռ իրենց գործն անեն ու աննկատ էլ հեռանան: Երբեք չէին մերժում որևէ մեկին, բոլորին սիրում էին, օգնում, իրենց միակ թշնամին թուրքն էր: «Այս ցավը չենք կարողանալու հաղթահարել: Մուրադի չլինելով` մարեց տան ծուխը: Նրա մահը կայծակ էր երկնքում: Չկային Արամն ու Կամոն: Սեպտեմբերի 27-ին ԱԹՍ-ի հարվածից զոհվել էր Արամը: Սեպտեմբերի 28-ին թշնամու կրակոցից ընկել էր Կամոն: Մուրադը տան սյունն էր, բայց, ավաղ...»,-պատմում է Սոնան: Մուրադը զինվորական չէր, հողի հետ պայքար էր տալիս, բոլորի հոգսն իր վրա կրողը չէր կարող ձեռքերը ծալած նստել նաև պատերազմի օրերին: 44 օրվա ընթացքում ռազմի դաշտից դուրս է բերել զոհված տղաների դիերը` իր կյանքը վտանգելով, ԱԹՍ-ների հարվածների տակ, մեկ րոպե անգամ չի երկմտել: «Ասում էր` եթե ոչ ես, ապա էլ ով: Քրոջ որդու` Արամի մարմինը, նա է դուրս բերել ռազմի դաշտից, բայց չի ճանաչել նրան: 25 օր փնտրել ենք Արամին, հետո նոր գտել մեր յուրահատուկ, աստվածային գեղեցկություն ունեցող տղային»,-զրույցը նորից է ընդհատվում, զրույց, որի ընթացքում գրեթե հարցեր չեմ տալիս, լսողի դերում եմ:

«Մուրադը ողջ ընթացքում ճակատում էր` կամավոր ներգրավվել էր տարբեր աշխատանքներում, տղաներին զենք էր հասցնում, անհրաժեշտ իրեր և սնունդ, միշտ ասում ենք, որ մի ամբողջ գումարտակի գործ էր կատարում»,-նշում է զրուցակիցս: Պատերազմն իբր ավարտվել էր, հրադադար էր, այն խայտառակ փաստաթուղթն արդեն ստորագրվել էր: Մուրադի սրտում Կամոյի ու Արամի կորստի ցավն էր, բայց ուղղակի նստել չէր կարող, պետք էր ապրել: Սոնան ասում է` եղբայրը պատասխանատու էր, լուռ, բարկացնելու աստիճան աշխատասեր, երբեմն իրենք էին ասում` հերիք է, մի քիչ հանգստացի, բայց դա Մուրադի համար չէր: Բոլորի հոգսն իր ուսերին էր:

«Լույսը բացվում էր, հողի հետ էր, հեկտարներով ցորեն և գարի էր ցանում: Հաճախ ենք ասում, որ Հայաստան եկող ցորենի մեջ Մուրադի քրտինքն էլ կար: Ասում էինք` համբերիր, բայց չէր կարող: «Կամոյի թափած արյունը հենց այնպես չեմ կարող թողնել, իր առջև ամոթով մնալ չեմ կարող», ամեն անգամ արձագանքում էր Մուրադը»,ասում է Սոնան: Մուրադը մահացել է արկի պայթյունից` 2021 թ.-ի հունվարի 12-ին, հողի վար ու ցանքի ժամանակ: Մուրադն արու զավակ ունի` Արսենը: Կամոն ու Մուրադը հավերժական հանգիստ են գտել Արցախում` Մարտակերտում: Արամը Եռաբլուրում է: Կամոյի և Մուրադի մայրիկն այսօր էլ սահմանին է, նրան Սոսե մայրիկի հետ է համեմատում Սոնան, հսկում է որդիներին, գուցե նրանք իրեն, բայց չի թուլանում, իրավունք չունի, որդիները չեն ների: «Այս բոլոր տղաները, որոնք իրենց կյանքը զոհեցին հանուն հայրենիքի, նկարներից շարունակում են մեզ ժպտալ, իրենց լույսով գուցե մի օր շատերին դուրս բերեն խավարից, մաքրեն նրանց հոգիները, սրտերը: Ախր, հայրենիքն է կարևոր: Հազարամյակներ կռիվ ենք տվել այս հողի համար, ապրել այս հողի վրա: Ես հավատում եմ, որ Արցախը, որի վերքերը շարունակում են արնահոսել, մի օր ոտքի կկանգնի, այն մարդկանց նման, որոնք, ավաղ, այս պատերազմում կորցրեցին ոտք ու ձեռք, հաշմանդամություն ձեռք բերեցին, բայց շարունակում են ապրել, արարել, սիրել կյանքը: Ավաղ, հայրենիքի հանդեպ սերը շատ թանկ արժեցավ»,եզրափակում է Սոնան:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Հ. Գ. Կամո Բախշիյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական խաչ» մեդալով:

 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyaIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, California