Երևան, 24.Հուլիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Հայրենիքի հանդեպ սերը շատ թանկ արժեցավ». մի ընտանիքի երեք զավակ դարձան հավերժի ճամփորդ. «Փաստ»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Զոհված տղաների մասին գրելը շատ դժվար է, անասելի ծանր է լսել, թե ինչպես են ընտանիքի անդամները պատմում իրենց սիրելիների մասին, զրույցն ընդհատում, մտքերն ի մի բերում, շարունակում, որովհետև պետք է ուժեղ լինել, որովհետև անմահացածներն իրենց չեն ների թուլությունը: Այս անգամ հետախույզ Կամոյի մասին եմ պատմելու: Ընտանիքն այս պատերազմում կորցրել է Կամոյին, Մուրադին և նրանց քրոջ որդուն` Արամին: Կամոն տան կրտսերն էր, ծնվել է 1988 թ.-ի փետրվարի 21-ին, այն օրերին, երբ Արցախյան շարժումը սկսվեց:No description available.

«Կրակի ու լույս կտոր էր Կամոն: Նա ինձ համար Արցախյան շարժման սիմվոլը կարծես լինի` երբեք չէր կոտրվում, անտրտունջ էր, ինչպես Արցախը, լաց ու կոծն իր համար չէր: Հասուն տարիքում արդեն որոշեց զինվորականի մասնագիտությունն ընտրել, հետախույզ դարձավ: Դա իր համար մասնագիտություն չէր, կոչում էր, առաքելություն, հայրենիքն իր համար սրբություն էր: Ոմանց համար սրանք կարող են ուղղակի խոսքեր լինել, բայց իր համար վեհագույն գաղափար էր»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Սոնան` պատմելով քեռու որդու մասին, ում հետ նրա մանկությունն է անցել, այնտեղ` սիրելի Արցախում, հարազատ Կարմիրավան գյուղում, որն այժմ թշնամու վերահսկողության տակ է:No description available.

Սոնան ասում է` Արցախը Կամոյի համար դրախտավայր էր, Արցախի համար ամեն ինչ կաներ, մինչև անգամ ամենաթանկը կզոհեր` իր կյանքը, այդպես էլ վարվեց հետախույզ-հրամանատարը: Նա մասնակցել էր Ապրիլ յան պատերազմին, պատվով կատարել իր առջև դրված բոլոր խնդիրները, բայց պատերազմի մասին խոսել չէր սիրում, լուռ էր, հարցերին չէր պատասխանում: Չէր պատմում, թե Ապրիլ յանի ժամանակ ինչ եղավ, Օմարի բարձունքում ինքն ինչեր էր անում, Օմարն իրենն էր, այն դղրդում էր իր ոտքերի տակ, բնության հետ ծաղկում էր: Կամոն խենթ էր, նա չէր հանդուրժի, որ լեռան գագաթին թուրքական դրոշ ծածանվեր, դա իր համար մահ կլիներ: Նա կարիք չուներ նաև մեդալների, պատվոգրերի ու ծափահարությունների: Ուներ բազմաթիվ պատվոգրեր ու շնորհակալագրեր, որոնք ստացել էր թե՛ Արցախի պետական համալսարանի ֆիզիկական կուլտուրայի բաժնում ուսանելու, թե՛ ծառայության տարիներին:

«Զուսպ էր, հավասարակշռված, իր լռությունն էր խոսում, իր ժեստերը խոսում էին բառերի փոխարեն: Արժեքները գնահատող էր, փոքրի հետ փոքր էր, մեծի հետ՝ մեծ: Երբ փոքր էր, ինքնուրույն այնպիսի դժվարություններ էր հաղթահարում, որ ուղղակի զարմանում էիր: Մարդիկ հատուկ տեղեր էին հաճախում նման հմտություններ ձեռք բերելու համար, իսկ իր մոտ այդ հատկությունները կարծես բնատուր լինեին: Ե՛վ մտքով էր ճարպիկ, և՛ ֆիզիկապես: Նրա մասին կարելի է անընդհատ խոսել»,-նշում է Սոնան: Ասում է` իր համար շատ դժվար է եղբոր մասին անցյալով պատմելը: «Իմ տանն այսօր փոքրիկ անկյուն ունեմ, որտեղ Մոնթեի կողքին Մուրադը, Կամոն, Արամն են: Իրենք միշտ ներկա են, անկախ նրանից, որ հիմա ֆիզիկապես մեզ հետ չեն»,-ասում է նա:No description available.

Պատերազմը սկսվելու առավոտյան Կամոն իր տան պատշգամբում կնոջ հետ հեռախոսով զրուցելիս է եղել, կրակոցներ է լսել, ասել է` հետո կզանգեմ: Շարունակությունը պարզ է` պատերազմի ժամանակ զինվորականն իր տեղում է: Որոշ ժամանակ անց զանգահարում է քրոջը` Լորետին: Նրա տղան` Արամը, ծառայում էր Մարտակերտի հինգերորդ պաշտպանական շրջանում, նոր էր զորակոչվել, երկու ամիս էլ չկար, որ ծառայության էր անցել: Ասում է` Լորետ, հանկարծ հետ չնայես, գնա Երևան` Սոնայենց տուն: Կամոն արդեն այդ ժամանակ իմանում է, որ Արամը չկա: Երկուսս լռում ենք:No description available.

Առաջինը խախտում եմ լռությունը ես, խոստանում եմ` Արամի մասին ևս պատում լույս կտեսնի, չէ որ հիմա միայն դա կարող եմ անել: Նորից Կամոյի մասին: Երբ Մատաղիս-Թալիշում սեպտեմբերի 28-ին հրետակոծությունը ուժեղանում է, նահանջի հրաման է լինում, բայց նա չի նահանջում: Հրամանատար էր, որը թիկունք էր իր զինվորին, մեկին ասում էր` դու ընտանիք ունես, հետ գնա, մյուսին ուրիշ կերպ էր պաշտպանում: Բոլորի փոխարեն ինքն էր կանգնած: Կամոն զոհվեց սեպտեմբերի 28-ին` դեմ առ դեմ դուրս գալով թշնամուն: Թալիշ-Մատաղիսի այն հատվածը, որտեղ զոհվել է Կամոն, այսօր թշնամու վերահսկողության տակ է:

Երկու որդիների` Ռոբերտի և Սերգեյի հայրը իր հավերժական հանգիստը գտավ Արցախում` Մարտակերտում: Եղբոր կողքին այնտեղ նաև Մուրադն է, ում մահը Բախշիյանների ընտանիքի հերթական` չսպիացող վերքն է, իսկական որոտ անամպ երկնքում: Սոնան ասում է` տպավորություն ունի, թե Բախշիյանները ծնվել են, որ լուռ իրենց գործն անեն ու աննկատ էլ հեռանան: Երբեք չէին մերժում որևէ մեկին, բոլորին սիրում էին, օգնում, իրենց միակ թշնամին թուրքն էր: «Այս ցավը չենք կարողանալու հաղթահարել: Մուրադի չլինելով` մարեց տան ծուխը: Նրա մահը կայծակ էր երկնքում: Չկային Արամն ու Կամոն: Սեպտեմբերի 27-ին ԱԹՍ-ի հարվածից զոհվել էր Արամը: Սեպտեմբերի 28-ին թշնամու կրակոցից ընկել էր Կամոն: Մուրադը տան սյունն էր, բայց, ավաղ...»,-պատմում է Սոնան: Մուրադը զինվորական չէր, հողի հետ պայքար էր տալիս, բոլորի հոգսն իր վրա կրողը չէր կարող ձեռքերը ծալած նստել նաև պատերազմի օրերին: 44 օրվա ընթացքում ռազմի դաշտից դուրս է բերել զոհված տղաների դիերը` իր կյանքը վտանգելով, ԱԹՍ-ների հարվածների տակ, մեկ րոպե անգամ չի երկմտել: «Ասում էր` եթե ոչ ես, ապա էլ ով: Քրոջ որդու` Արամի մարմինը, նա է դուրս բերել ռազմի դաշտից, բայց չի ճանաչել նրան: 25 օր փնտրել ենք Արամին, հետո նոր գտել մեր յուրահատուկ, աստվածային գեղեցկություն ունեցող տղային»,-զրույցը նորից է ընդհատվում, զրույց, որի ընթացքում գրեթե հարցեր չեմ տալիս, լսողի դերում եմ:

«Մուրադը ողջ ընթացքում ճակատում էր` կամավոր ներգրավվել էր տարբեր աշխատանքներում, տղաներին զենք էր հասցնում, անհրաժեշտ իրեր և սնունդ, միշտ ասում ենք, որ մի ամբողջ գումարտակի գործ էր կատարում»,-նշում է զրուցակիցս: Պատերազմն իբր ավարտվել էր, հրադադար էր, այն խայտառակ փաստաթուղթն արդեն ստորագրվել էր: Մուրադի սրտում Կամոյի ու Արամի կորստի ցավն էր, բայց ուղղակի նստել չէր կարող, պետք էր ապրել: Սոնան ասում է` եղբայրը պատասխանատու էր, լուռ, բարկացնելու աստիճան աշխատասեր, երբեմն իրենք էին ասում` հերիք է, մի քիչ հանգստացի, բայց դա Մուրադի համար չէր: Բոլորի հոգսն իր ուսերին էր:

«Լույսը բացվում էր, հողի հետ էր, հեկտարներով ցորեն և գարի էր ցանում: Հաճախ ենք ասում, որ Հայաստան եկող ցորենի մեջ Մուրադի քրտինքն էլ կար: Ասում էինք` համբերիր, բայց չէր կարող: «Կամոյի թափած արյունը հենց այնպես չեմ կարող թողնել, իր առջև ամոթով մնալ չեմ կարող», ամեն անգամ արձագանքում էր Մուրադը»,ասում է Սոնան: Մուրադը մահացել է արկի պայթյունից` 2021 թ.-ի հունվարի 12-ին, հողի վար ու ցանքի ժամանակ: Մուրադն արու զավակ ունի` Արսենը: Կամոն ու Մուրադը հավերժական հանգիստ են գտել Արցախում` Մարտակերտում: Արամը Եռաբլուրում է: Կամոյի և Մուրադի մայրիկն այսօր էլ սահմանին է, նրան Սոսե մայրիկի հետ է համեմատում Սոնան, հսկում է որդիներին, գուցե նրանք իրեն, բայց չի թուլանում, իրավունք չունի, որդիները չեն ների: «Այս բոլոր տղաները, որոնք իրենց կյանքը զոհեցին հանուն հայրենիքի, նկարներից շարունակում են մեզ ժպտալ, իրենց լույսով գուցե մի օր շատերին դուրս բերեն խավարից, մաքրեն նրանց հոգիները, սրտերը: Ախր, հայրենիքն է կարևոր: Հազարամյակներ կռիվ ենք տվել այս հողի համար, ապրել այս հողի վրա: Ես հավատում եմ, որ Արցախը, որի վերքերը շարունակում են արնահոսել, մի օր ոտքի կկանգնի, այն մարդկանց նման, որոնք, ավաղ, այս պատերազմում կորցրեցին ոտք ու ձեռք, հաշմանդամություն ձեռք բերեցին, բայց շարունակում են ապրել, արարել, սիրել կյանքը: Ավաղ, հայրենիքի հանդեպ սերը շատ թանկ արժեցավ»,եզրափակում է Սոնան:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Հ. Գ. Կամո Բախշիյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական խաչ» մեդալով:

 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Մուրացանի փողոցում հանցագործություն կատարելու մեջ մեղադրվող 2 հետախուզվողի հայտնաբերեցին Դիլիջանում․ Տեսանյութ Ռուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր Իրանը հայտարարել է տարածաշրջանի որոշ երկրներին հնարավոր հարվածների մասին Դե լա Ֆուենտեն պատմել է՝ ինչ է ասել իրեն Ինֆանտինոն ԱԱ չեմպիոն դառնալուց հետո Գազանջատումներ են սպասվումԵՄ-ն հաստատել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 21-րդ փաթեթը. ի՞նչ է այն ներառումՄերձավոր Արևելքում իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից. ԳուտերեշԷլինա Ավանեսյանը դուրս եկավ Համբուրգում ընթացող WTA-250 մրցաշարի քառորդ եզրափակիչԲաքվում դատում են Հայաստանին. ինչո՞ւ է Փաշինյանի իշխանությունը լռում. Էդմոն ՄարուքյանԲարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ Ի՞նչ եղանակ է սպասվում հուլիսի 24-ից 28-ինԻնչ օրենքներ է այսօր ստորագրել Վահագն ԽաչատուրյանըԼույս չի լինելու հուլիսի 24-ին․ հասցեներOpenAI-ի AI գործակալը փորձարկման ընթացքում դուրս է եկել մեկուսացված միջավայրից և ներթափանցել Hugging Face-ի համակարգերԹրամփը պատրաստ է հանդիպել Նեթանյահուի հետ սենատոր Գրեմի հուղարկավորությանըՀՀ-ում ընտանեկան և կենցաղային բռնության մասին հաղորդումների թիվն ավելացել էՇախմատի միջազգային մրցաշարում հայ շախմատիստները զբաղեցրել են մի շարք մրցանակային տեղերՎրաստանում եղանակը կվատթարանա․ ի՞նչ սպասեն Սև ծովում հանգստանալ ցանկացողներըԿկարգավորվեն մանկատների շրջանավարտների և սաների բնակարանային խնդիրներըՀնդկաստանում ջրհեղեղ է․ 24 ժամվա ընթացքում թափվել է Հայաստանի տեղումների տարեկան քանակի 1,5 անգամի չափ տեղումՀուլիսի 24-ին, 28/29-ին ջուր չի լինելու․ հասցեներԹրամփը Սաուդյան Արաբիայի հետ միջուկային համաձայնագիրը պայմանավորել է Աբրահամյան համաձայնագրերին միանալովՉկա այնպիսի բռնապետ, որ կարող է պատասխանատվությունից խուսափել. Ավետիք ՉալաբյանՍևանա լճի տարածքի կառուցապատման իրավունքի պետական գրանցումներ են դադարեցվել«Հայ Վիրտուոզներ» ծրագրի կրթաթոշակառուները մասնակցեցին Էստոնիայի Յարվի Ակադեմիային և Պյարնուի երաժշտական փառատոնին՝ ներկայացնելով Հայաստանը միջազգային բեմումԿապահովվի Երևանի մանկապարտեզների հիմնանորոգման և էներգաարդյունավետության բարձրացման աշխատանքների իրականացումըՀանցավոր հերթական գործունեությունը կասեցված է․ կիբեռոստիկանությունԻրանը և Սաուդյան Արաբիան պետք է խաղաղ ատոմի իրավունք ունենան․ Պեսկով Ավետիք Չալաբյանը պայքարում է մեր երկիրը ապօրինի զավթած և թշնամուն մաս-մաս հանձնող ղեկավարության դեմ. Արմեն ՄանվելյանՄեծ Բրիտանիան և Ֆրանսիան փակում են իրենց դեսպանատները Թեհրանում Եվրոպական միությունը մի քանի տարի Հայաստանին թույլ չի տալու մասշտաբային արտահանումներ իրականացնել. Հրայր ԿամենդատյանԼևոն Արոնյանը դարձել է «Biel Chess Festival 2026» շախմատի շրջանային մրցաշարի հաղթող Չինաստանը գործարկում է նոր սերնդի էներգետիկ համալիր. 700,000 արևային վահանակներ և արհեստական բանականությամբ կառավարվող ջրածնային կայան ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներԱնհայտ արարածը 15-ամյա դեռահասի ջրի տակ է քաշել ԱՄՆ-ի հետ գործարքը չի նախատեսում Սաուդյան Արաբիայի կողմից nւրանի հարստացում. Թրամփ Իրաքի վարչապետը հանդիպել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշկիանի հետ Մելիքգյուղում 25-ամյա և 20-ամյա եղբայրները գրտնակի հարվածով սպանել են իրենց մորը Սև ծովում hարձակման է ենթարկվել թուրքական չորանավը. կա զnh և վիրավnրներ Դավիթ Խուդաթյանը կմեկնի Իրան․ ինչ նպատակով Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի և ԵՊՀ-ի համագործակցությունը շարունակվում էԳյուղատնտեսությունը ծանր իրավիճակում է․ ինչ են պահանջում տնտեսվարողները Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի հավակնորդների քննության ժամանակացույցը Ռուսաստանում ուսումնամարտական ինքնաթիռ է կործանվել Անհրաժեշտ է ստեղծել ընդդիմադիր քաղաքական պլատֆորմ, որը կանի այլընտրանքային առաջարկներ. Մենուա ՍողոմոնյանՎեհափառն ԱԺ առաջին նիստին մասնակցելու հրավեր դեռևս չի ստացել. տեր Եսայի Երթևեկության փոփոխություն՝ Կենտրոն վարչական շրջանումՄայրը թույլատրել է տղամարդուն բռնաբարել իր 11-ամյա աղջկան«Բարսելոնա»-ն հայտարարեց Կարիմ Ադեյեմիի տրանսֆերի մասին. պաշտոնական Հանրային կոչ՝ կոտրել այս լռության շղթան. «100 հայ կանայք» նախաձեռնությունԴիլիջանում 42-ամյա ոչ սթափ վարորդը, «Lixiang L7»-ով բախվել է ճամփեզրի բազալտե արգելապատնեշներին, ապա երկաթե դարպասին և գլխիվայր հայտնվել երթևեկելի գոտուց դուրս․ կա վիրավnր