Պուտինի հետ շփվելն ավելի հեշտ է, քան Բայդենի հետ. Սերբիայի նախագահ
INTERNATIONAL NEWSՍերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը խոստովանել է, որ իր համար ավելի հեշտ է շփվել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, քան իր ամերիկացի գործընկեր Ջո Բայդենի հետ:
Վուչիչն ընդգծել է, որ լարվածությունը Պուտինի հետ հանդիպումից առաջ ավելի քիչ է, քան Բայդենի հետ հանդիպումից առաջ, քանի որ Կոսովոյի հարցով ճնշում չկա։
Քաղաքական գործչի խոսքով՝ ինքը ՌԴ ղեկավարի հետ հանդիպել է 19 անգամ:
«Ամենաբարդն այն էր, երբ նա (Պուտինը) շատ լուռ էր: Դա, կարծում եմ, երկու անգամ էր մեր բոլոր 19 հանդիպումների ընթացքում: Բայց դա շատ վաղուց էր»,- ասել է Վուչիչը TV Pink-ին:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



