Պուտինի հետ շփվելն ավելի հեշտ է, քան Բայդենի հետ. Սերբիայի նախագահ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը խոստովանել է, որ իր համար ավելի հեշտ է շփվել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, քան իր ամերիկացի գործընկեր Ջո Բայդենի հետ:
Վուչիչն ընդգծել է, որ լարվածությունը Պուտինի հետ հանդիպումից առաջ ավելի քիչ է, քան Բայդենի հետ հանդիպումից առաջ, քանի որ Կոսովոյի հարցով ճնշում չկա։
Քաղաքական գործչի խոսքով՝ ինքը ՌԴ ղեկավարի հետ հանդիպել է 19 անգամ:
«Ամենաբարդն այն էր, երբ նա (Պուտինը) շատ լուռ էր: Դա, կարծում եմ, երկու անգամ էր մեր բոլոր 19 հանդիպումների ընթացքում: Բայց դա շատ վաղուց էր»,- ասել է Վուչիչը TV Pink-ին:
1
Մեքենայում քնած 4-ամյա տղային փրկել չի հաջողվել
2
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
3
16-ամյա աղջկա շուրջ սկսված վեճից հետո հարևանները 4 օր տանջել, հետո սպանել են 32-ամյա տղամարդուն
4
Բացահայտվել է խաղողի այգում թաղված աղջկա դեպքի մանրամասները
5
Մահացած նորածինը հայտնաբերվել է մանկական մահճակալին կապված



