Yerevan, 02.February.2026,
00
:
00
BREAKING


Կոտայքի մարզպետն անցնող տարին արդյունավետ է որակել

SOCIETY

Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանը, ամփոփելով անցնող տարին, ընդգծել է, որ արդյունավետորեն կյանքի են կոչվել մարզի զարգացման 2015-2018 թվականների ծրագրով նախատեսված տարեկան միջոցառումները: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Կոտայքի մարզպետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, նա տեղեկացրել  է, որ ՀՀ Նախագահի ու Կառավարության հանձնարարությամբ իրականացված բազմաթիվ գերակա նախաձեռնությունների շնորհիվ՝ մարզային տարբեր բնագավառներում ու ենթակառուցվածքներում գրանցվել են նկատելի դրական զարգացումներ:

Անցնող տարվա ընթացքում մարզի ղեկավարի՝ համայնքային  այցելությունների և բնակիչների հետ պարբերական շփումների ընթացքում հանգամանորեն դիտարկվել են մարզի համայնքների հիմնախնդիրներն ու վերջիններիս լուծման հնարավորությունները:

Մարզի համայնքներում առանցքային կարևորություն ունեցող բազմաթիվ հիմնախնդիրներ իրենց լուծումներ են ստացել ՀՀ Կառավարության կողմից տրամադրված V1 հրատապ ծրագրերի  շրջանակներում, որի արդյունքում կատարվել են առողջապահական և կրթական օբյեկտների վերանորոգման, ճանապարհների ասֆալտապատման, համայնքներում ջրամատակարարման համակարգերի կառուցման և համայնքային կենտրոնի հիմնանորոգման աշխատանքներ:

Ընդհանուր առմամբ` 2015 թվականի ընթացքում մարզպետարանի պատվիրատվությամբ վերանորոգվել են 2 առողջապահական և  8 կրթական հաստատություններ, 8 համայնքներում  կատարվել են  ասֆալտապատման և 3 համայնքներում՝ ջրամատակարարման համակարգի բարելավման աշխատանքներ:

Կոտայքի մարզպետն իր խոսքում նշել է, որ «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի կողմից 2015 թվականին «Ասիական զարգացման» բանկի վարկի միջոցներով նախատեսված է մարզի՝ Հրազդան, Աբովյան, Չարենցավան, Ծաղկաձոր, Սոլակ, Քաղսի և Ակունք  համայնքների ջրամատակարարման  համակարգերում իրականացվել են զգալի աշխատանքներ:

Ընթացքի մեջ է Հրազդան քաղաքում մարզային նշանակության  կոշտ կենցաղային թափոնների  աղբավայրի կառուցման  ծրագիրը: Մարզպետի կողմից հրապարակված տվյալների համաձայն` 2015 թվականին մարզի  մի շարք համայնքներում տեղական միջոցներով իրականացվել են տարբեր ենթակառուցվածքների բարելավման ծրագրեր:

Խոսելով ճանապարհաշինության բնագավառում կատարված աշխատանքների մասին՝ Կարապետ Գուլոյանը նշել է, որ 2015 թվականի ՀՀ պետական միջոցների հաշվին 193,7 միլիոն դրամ ընդհանուր գումարով հիմնանորոգվել է Մրգաշեն-Նոր Արտամետ մարզային նշանակության ավտոճանապարհի 3.05 կմ հատվածը:

Համաշխարհային բանկի միջոցներով` ընթացիկ տարում հիմնանորոգվել են Հ5-Կարենիս-Չարենցավան ճանապարհահատվածը` (5.3կմ) և Աբովյան-Նոր Գեղի-Եղվարդ ավտոճանապարհի 12 կմ հատվածը:

Մարզային տնտեսական ցուցանիշներում հատկանշական է նաև այն հանգամանքը, որ մարզի հանքագործական արդյունաբերության ոլորտում գրանցվել է աճ  624 միլիոն դրամի չափով  կամ  թողարկվել է 2.4 միլիարդ դրամի արտադրանք:

Լրագրողների հետ հանդիպման ընթացքում Կոտայքի մարզպետը կարևորել է մարզի գյուղատնտեսության բնագավառի գործունեությունը և անդրադարձել այս ոլորտի մի շարք ցուցանիշների ևս:

2015 թվականին կատարվել է 18 հազար 020 հա գյուղատնտեսական մշակաբույսերի ցանք (աշնանացան` 6 հազար 144 հա, գարնանացան` 11 հազար 876 հա) կամ օգտագործվել է վարելահողերի 47.7 տոկոս` նախորդ տարվա 45.1 տոկոսի դիմաց: Նախորդ տարվա համեմատ ընդհանուր ցանքատարածությունները ավելացել են 959  հեկտարով:

Մարզում ակտիվորեն իրականացվում են առկա ջերմոցային տնտեսությունների ընդլայնման և նոր տնտեսություններ հիմնելու ծրագրեր, որոնք նպաստում են ինտենսիվ գյուղատնտեսության զարգացմանն ու նկատելի առաջընթացին: Մարզի ղեկավարը խոսել է նաև կրթական և առողջապահական բնագավառների գործունեության մասին:

Մարզպետարանի ենթակայությամբ  գործում են 91 կրթական հաստատություններ, որոնցից 59-ը` միջնակարգ հանրակրթական, 31-ը` հիմնական հանրակրթական, 1-ը` հատուկ (օժանդակ), ինչպես նաև՝ ՀՀ Կրթության և գիտության նախարարության ենակայության 11 ավագ դպրոցներ, 2 կրթահամալաիրներ, 6 պետական քոլեջներ, 5 արհեստագործական ուսումնարաններ:  

2015-2016 ուսումնական տարում մարզային ենթակայության ուսումնական հաստատություններում սովորում են 30 հազար 345 աշակերտներ, իսկ ՀՀ ԿԳ նախարարության ենթակայությամբ ուսումնական հաստատություններում՝ 4 հազար 483 աշակերտներ:  Ընդամենը մարզի դպրոցներում սովորում են 34 հազար 828 աշակերտներ: Առաջին դասարան են հաճախում 3 հազար 998 աշակերտ: Մարզի  պետական  հանրակրթական ուսումնական հաստատություններում աշխատում են  2 հազար 845 ուսուցիչներ:

Մարզում գործում են  4 բժշկական կենտրոններ, 26 առողջության առաջնային  պահպանման հաստատություններ: Առողջապահական համակարգում աշխատողների թիվը 2015 թվականի տարեվերջին կազմել  է 1660: Մարզի առողջապահության համակարգի հիվանդանոցային ծառայության մահճակալային ֆոնդը 258 է:

Մարզում անցնող տարվա ընթացքում իրականացվել են մշակութային, մարզական ու սոցիալական համակողմանի ծրագրեր՝ այս ասպարեզներում ևս գրանցելով դրական ցուցանիշներ:

Պատասխանելով լրագրողների կողմից տրվող տարբեր հարցերին` Կոտայքի մարզպետ Գուլոյանն անդրադարձել է նաև 2016 թվականի համար նախատեսված որոշակի գործընթացների և փաստել, որ արդեն իսկ մշակվել  են մարզային տարբեր ոլորտների շարունակական զարգացումն ապահովող հստակ ծրագրեր, որոնց իրականացման պարագայում նախատեսվում են ինչպես նոր աշխատատեղերի ձևավորման, այնպես էլ մարզի տնտեսական աշխուժացման հնարավորություններ:

Մամուլի ասուլիսի ավարտին Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանը շնորհավորել է Ամանորի և Սուրբ ծննդյան տոների կապակցությամբ:

Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live Bvik and Idram Standing by Young ReadersIDBank participated in the conference dedicated to the 10th anniversary of the Armenian Institute of Directors