Երևան, 04.Հուլիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Կոտայքի մարզպետն անցնող տարին արդյունավետ է որակել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանը, ամփոփելով անցնող տարին, ընդգծել է, որ արդյունավետորեն կյանքի են կոչվել մարզի զարգացման 2015-2018 թվականների ծրագրով նախատեսված տարեկան միջոցառումները: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Կոտայքի մարզպետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, նա տեղեկացրել  է, որ ՀՀ Նախագահի ու Կառավարության հանձնարարությամբ իրականացված բազմաթիվ գերակա նախաձեռնությունների շնորհիվ՝ մարզային տարբեր բնագավառներում ու ենթակառուցվածքներում գրանցվել են նկատելի դրական զարգացումներ:

Անցնող տարվա ընթացքում մարզի ղեկավարի՝ համայնքային  այցելությունների և բնակիչների հետ պարբերական շփումների ընթացքում հանգամանորեն դիտարկվել են մարզի համայնքների հիմնախնդիրներն ու վերջիններիս լուծման հնարավորությունները:

Մարզի համայնքներում առանցքային կարևորություն ունեցող բազմաթիվ հիմնախնդիրներ իրենց լուծումներ են ստացել ՀՀ Կառավարության կողմից տրամադրված V1 հրատապ ծրագրերի  շրջանակներում, որի արդյունքում կատարվել են առողջապահական և կրթական օբյեկտների վերանորոգման, ճանապարհների ասֆալտապատման, համայնքներում ջրամատակարարման համակարգերի կառուցման և համայնքային կենտրոնի հիմնանորոգման աշխատանքներ:

Ընդհանուր առմամբ` 2015 թվականի ընթացքում մարզպետարանի պատվիրատվությամբ վերանորոգվել են 2 առողջապահական և  8 կրթական հաստատություններ, 8 համայնքներում  կատարվել են  ասֆալտապատման և 3 համայնքներում՝ ջրամատակարարման համակարգի բարելավման աշխատանքներ:

Կոտայքի մարզպետն իր խոսքում նշել է, որ «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի կողմից 2015 թվականին «Ասիական զարգացման» բանկի վարկի միջոցներով նախատեսված է մարզի՝ Հրազդան, Աբովյան, Չարենցավան, Ծաղկաձոր, Սոլակ, Քաղսի և Ակունք  համայնքների ջրամատակարարման  համակարգերում իրականացվել են զգալի աշխատանքներ:

Ընթացքի մեջ է Հրազդան քաղաքում մարզային նշանակության  կոշտ կենցաղային թափոնների  աղբավայրի կառուցման  ծրագիրը: Մարզպետի կողմից հրապարակված տվյալների համաձայն` 2015 թվականին մարզի  մի շարք համայնքներում տեղական միջոցներով իրականացվել են տարբեր ենթակառուցվածքների բարելավման ծրագրեր:

Խոսելով ճանապարհաշինության բնագավառում կատարված աշխատանքների մասին՝ Կարապետ Գուլոյանը նշել է, որ 2015 թվականի ՀՀ պետական միջոցների հաշվին 193,7 միլիոն դրամ ընդհանուր գումարով հիմնանորոգվել է Մրգաշեն-Նոր Արտամետ մարզային նշանակության ավտոճանապարհի 3.05 կմ հատվածը:

Համաշխարհային բանկի միջոցներով` ընթացիկ տարում հիմնանորոգվել են Հ5-Կարենիս-Չարենցավան ճանապարհահատվածը` (5.3կմ) և Աբովյան-Նոր Գեղի-Եղվարդ ավտոճանապարհի 12 կմ հատվածը:

Մարզային տնտեսական ցուցանիշներում հատկանշական է նաև այն հանգամանքը, որ մարզի հանքագործական արդյունաբերության ոլորտում գրանցվել է աճ  624 միլիոն դրամի չափով  կամ  թողարկվել է 2.4 միլիարդ դրամի արտադրանք:

Լրագրողների հետ հանդիպման ընթացքում Կոտայքի մարզպետը կարևորել է մարզի գյուղատնտեսության բնագավառի գործունեությունը և անդրադարձել այս ոլորտի մի շարք ցուցանիշների ևս:

2015 թվականին կատարվել է 18 հազար 020 հա գյուղատնտեսական մշակաբույսերի ցանք (աշնանացան` 6 հազար 144 հա, գարնանացան` 11 հազար 876 հա) կամ օգտագործվել է վարելահողերի 47.7 տոկոս` նախորդ տարվա 45.1 տոկոսի դիմաց: Նախորդ տարվա համեմատ ընդհանուր ցանքատարածությունները ավելացել են 959  հեկտարով:

Մարզում ակտիվորեն իրականացվում են առկա ջերմոցային տնտեսությունների ընդլայնման և նոր տնտեսություններ հիմնելու ծրագրեր, որոնք նպաստում են ինտենսիվ գյուղատնտեսության զարգացմանն ու նկատելի առաջընթացին: Մարզի ղեկավարը խոսել է նաև կրթական և առողջապահական բնագավառների գործունեության մասին:

Մարզպետարանի ենթակայությամբ  գործում են 91 կրթական հաստատություններ, որոնցից 59-ը` միջնակարգ հանրակրթական, 31-ը` հիմնական հանրակրթական, 1-ը` հատուկ (օժանդակ), ինչպես նաև՝ ՀՀ Կրթության և գիտության նախարարության ենակայության 11 ավագ դպրոցներ, 2 կրթահամալաիրներ, 6 պետական քոլեջներ, 5 արհեստագործական ուսումնարաններ:  

2015-2016 ուսումնական տարում մարզային ենթակայության ուսումնական հաստատություններում սովորում են 30 հազար 345 աշակերտներ, իսկ ՀՀ ԿԳ նախարարության ենթակայությամբ ուսումնական հաստատություններում՝ 4 հազար 483 աշակերտներ:  Ընդամենը մարզի դպրոցներում սովորում են 34 հազար 828 աշակերտներ: Առաջին դասարան են հաճախում 3 հազար 998 աշակերտ: Մարզի  պետական  հանրակրթական ուսումնական հաստատություններում աշխատում են  2 հազար 845 ուսուցիչներ:

Մարզում գործում են  4 բժշկական կենտրոններ, 26 առողջության առաջնային  պահպանման հաստատություններ: Առողջապահական համակարգում աշխատողների թիվը 2015 թվականի տարեվերջին կազմել  է 1660: Մարզի առողջապահության համակարգի հիվանդանոցային ծառայության մահճակալային ֆոնդը 258 է:

Մարզում անցնող տարվա ընթացքում իրականացվել են մշակութային, մարզական ու սոցիալական համակողմանի ծրագրեր՝ այս ասպարեզներում ևս գրանցելով դրական ցուցանիշներ:

Պատասխանելով լրագրողների կողմից տրվող տարբեր հարցերին` Կոտայքի մարզպետ Գուլոյանն անդրադարձել է նաև 2016 թվականի համար նախատեսված որոշակի գործընթացների և փաստել, որ արդեն իսկ մշակվել  են մարզային տարբեր ոլորտների շարունակական զարգացումն ապահովող հստակ ծրագրեր, որոնց իրականացման պարագայում նախատեսվում են ինչպես նոր աշխատատեղերի ձևավորման, այնպես էլ մարզի տնտեսական աշխուժացման հնարավորություններ:

Մամուլի ասուլիսի ավարտին Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանը շնորհավորել է Ամանորի և Սուրբ ծննդյան տոների կապակցությամբ:

Հուլիսի 7-ին, 8-ին, 9-ին գազ չի լինելու Հուլիսի 6-ին և 7-ին լույս չի լինելու ԱՄՆ-ին և Իսրայելին «մոտալուտ հատուցում». Իրանի նոր հրամանատարի հայտարարությունը Գեղամա լեռների հրաշքը․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Օդի ջերմաստիճանը կնվազի 7 աստիճանով․ ի՞նչ եղանակ սպասել առաջիկա օրերին ԱՄՆ-ի ջերմային ալիքները սպառնում են անկախության 250-րդ տարեդարձի իրադարձություններին և Աշխարհի առաջնությանը Դատարանը տապալեց իր սահմանադրական հիմնական մանդատը․ Ռոբերտ ԱմստերդամՏաշիրի Սարատովկա գյուղում կարկուտը հողին է հավասարացրել ամեն ինչ․ տեսանյութ Արզամասի շրջանում ուժգին փոթորկի հետևանքով երեխա է զոհվել ՌԴ ՊՆ-ն հայտարարել է, թե ինչ պայմաններում կարող են նոր հարվածներ հասցվել Ուկրաինային Բասկետբոլի Հայաստանի Մ16 տարեկանների հավաքականը փայլուն հաղթանակով է մեկնարկել Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությունում Պեսկովի կոշտ ուղերձը Զելենսկուն․ «Մոսկվան է մայրաքաղաքը, ոչ թե Կոնստանտինովկան» Եղվարդում հեղեղ ու կարկուտ է Ամբերդի վերականգնման աշխատանքներին ծանոթանալու նպատակով ԿԳՄՍ նախարարն այցելել է ամրոցի տարածք Մենք մեր ողջ կյանքում ծառայել ենք Հայաստանի Հանրապետությանը, ոչ թե ձեր նման` զբաղվել բամբասանքով․ Արսեն ՎարդանյանՍահմանադրական դատարանի այս որոշումը ոչ թե պայքարի ավարտն է, այլ նոր՝ ավելի համակարգված, ինստիտուցիոնալ և լայնածավալ քաղաքական դիմադրության փուլի սկիզբը․ «Ուժեղ Հայաստան»«Արարատ-Արմենիա»-ի եվրագավաթի հայտացուցակը և մեկնարկային կազմը Զելենսկին Մերցի հետ քննարկել է Patriot-ի հրթիռների մատակարարումները Փաշինյանն այցելել է Վեդիի ջրամբար և Արարատի մարզի մի քանի բնակավայրերում ծանոթացել իրականացվող ծրագրերի ընթացքին Ինչպես կարձագանքի Զելենսկին Կոնստանտինովկայի կորստին. DW ՍԴ-ն հաստատեց ԿԸՀ որոշումը․ Ազգային ժողովում կլինի երեք խմբակցություն Ռոստովում մակական հարձակվել է երեխայի վրա Իսրայելի գործողությունների հետևանքով Գազայում զոհերի թիվը գերազանցել է 73 հազարը Տարադրամի փոխարժեքները հուլիսի 4-ին Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում Կապան-Խոտանան ավտոճանապարհին ավտովոզում բռնկված հրդեհի հետևանքով ավտովոզը և 5 ավտոմեքենաներ այրվել են Հայտնի է դարձել Իրանի և ԱՄՆ-ի հաջորդ բանակցությունների ամսաթիվը Վլադիմիր Սարուխանյանը՝ IBA Nomad 15 մրցաշարի հաղթող Ստամբուլ–Միներալնիե Վոդի չվերթը տագնապի ազդանշան է տվել և վերադարձել է օդանավակայան ՍԴ-ից այլ բան չէինք ակնկալում. «Համահայկական ճակատ» կուսակցության ղեկավար Արսեն ՎարդանյանՍահմանադրական դատարանը մերժեց ԱԺ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու 7 ուժերի դիմումները եւ թողեց ԿԸՀ որոշումն անփոփոխ․ Գոհար ՄելոյանԱրեգակի վրա ինը ուժեղ բռնկում է եղել Ինչպես և սպասվում էր, ՀՀ Սահմանադրական դատարանը, դակեց Նիկոլ Փաշինյանի պատվերը` հափշտակելով Ազգային ժողովի մանդատների ⅗-րդը, իրականացնելով ժողովրդի իշխանության բռնազավթում․ «ՀայաՔվե»Կոստանտինովկան մերն է, և եթե Զելենսկին պատրաստ է, թող գա Մոսկվա․ Պեսկով Կիևյան կամուրջի աշխատանքները շարունակվում են ամենօրյա ռեժիմով, նույնիսկ՝ հանգստյան օրերին. Կարապետյան Նրա էգոն հավաքականին պատանդ է պահում․ Իբրահիմովիչը քննադատել է Ռոնալդուին Ռուսաստանը հարվածել է Զապորոժիեի մարզում ուկրաինական նավթամբարի Քիչ անց կմեկնարկի «Հարավային Կովկասի էներգետիկ անվտանգությունը. Հայաստանի ընտրությունը». միջազգային գիտափորձագիտական կոնֆերանսըՄի քանի ժամ ընդհատվել է «Հայոց պատմություն» և «Ֆիզիկա» առարկաների քննության գնահատականների բողոքարկման գործընթացը Քաղաքացիները համաձայն չեն ընտրությունների արդյունքներին Հայաստանի և Ռուսաստանի միջև էներգետիկ ոլորտում փոխգործակցությունը կշարունակվի. ռուս դիվանագետ Շնորհավոր ծնունդդ, լավ հայ. քեզ միշտ հիշելու ենք՝ սիրով ու ժպիտով. Մհեր ԱվետիսյանԵրկրի վարչապետի խոսույթը կախված է նրանից, թե այդ օրը ինչ գլխարկով է ելույթ ունենում. Հրայր ԿամենդատյանԸնտրությունները ևս քաղաքական պատերազմի տեսակ են, որտեղ իշխանական գործիքակազմը ախտահարում է քո գործունեությունը. Արեգ ՍավգուլյանԵրկրորդ տարին անընդմեջ ԶՊՄԿ-ում սպորտը, առողջ ապրելակերպը և թիմային ոգին միավորում են հարյուրավոր աշխատակիցներիԽամենեիի որդին ցանկանում է առաջին անգամ հանրությանը ներկայանալ Երկրի վրա սկսվել է հզոր մագնիսական փոթորիկ Կտրած-ծակած վերքերով Սպիտակի հիվանդանոց են տեղափոխվել Ջրաշեն բնակավայրի նախկին վարչական ղեկավարը, նրա հայրն ու մայրը Հայտնի են Արման Ծառուկյանի հաջորդ մենամարտի հնարավոր ժամկետները «Փեթակ» տոնավաճառում հոսանքի լարերից հրդեհ է բռնկվել