Հարավաֆրիկյան զբոսայգում առյուծը հարձակվել է ավտոմեքենայում գտնվող զույգի վրա (լուսանկարներ)
SOCIETYՀարավաֆրիկյան Հանրապետության մայրաքաղաք Յոհանեսբուրգի մոտ գտնվող հայտնի Առյուծների զբոսայգում առյուծը սպանել է ամերիկացի զբոսաշրջիկի:
Առյուծը ցատկել է զբոսայգու տարածքով ընթացող ավտոմեքենան՝ կիսաբաց պատուհանի միջոցով: Մեքենայում երիտասարդ զույգ է եղել, որը ծանր վնասվածքներ է ստացել: Կինն ավելի ուշ ստացած վնասվածքներից մահացել է, տղամարդը հոսպիտալացվել է ծանր վիճակում:
Սա 2015 թվականից ի վեր Առյուծների զբոսայգում զբոսաշրջիկի մահվան երրորդ դեպքն է:
Առյուծների զբոսայգին գտնվում է Յոհանեսբուրգից 30 կիլոմետր հյուսիս և հանգստի հայտնի վայր է ողջ աշխարհից ժամանող զբոսաշրջիկների համար: Հաղորդվում է, որ զբոսայգով անցնելիս խստորեն արգելվում է իջեցնել մեքենայի ապակին:





XX
1
"Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven...
2
Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank
3
AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025
4
“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Acro...
5
"Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick...



