Հարավաֆրիկյան զբոսայգում առյուծը հարձակվել է ավտոմեքենայում գտնվող զույգի վրա (լուսանկարներ)
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀարավաֆրիկյան Հանրապետության մայրաքաղաք Յոհանեսբուրգի մոտ գտնվող հայտնի Առյուծների զբոսայգում առյուծը սպանել է ամերիկացի զբոսաշրջիկի:
Առյուծը ցատկել է զբոսայգու տարածքով ընթացող ավտոմեքենան՝ կիսաբաց պատուհանի միջոցով: Մեքենայում երիտասարդ զույգ է եղել, որը ծանր վնասվածքներ է ստացել: Կինն ավելի ուշ ստացած վնասվածքներից մահացել է, տղամարդը հոսպիտալացվել է ծանր վիճակում:
Սա 2015 թվականից ի վեր Առյուծների զբոսայգում զբոսաշրջիկի մահվան երրորդ դեպքն է:
Առյուծների զբոսայգին գտնվում է Յոհանեսբուրգից 30 կիլոմետր հյուսիս և հանգստի հայտնի վայր է ողջ աշխարհից ժամանող զբոսաշրջիկների համար: Հաղորդվում է, որ զբոսայգով անցնելիս խստորեն արգելվում է իջեցնել մեքենայի ապակին:





XX
1
Կյանքից անժամանակ հեռացել է Ռոմելա Սարգսյանը
2
Տղամարդը փորձել է ածելիով կտրել կնոջ սեռական օրգանները
3
Հուլիսի 1-ից ջրամատակարարման գրաֆիկները փոփոխվում են․ մանրամասներ
4
Վերջին անգամ նման երևույթ Հայաստանում գրանցվել է 2009թ-ին. Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
5
19-ամյա դերասանուհին և նրա ընկերները մահացել են սարսափելի ավտովթարի հետևանքով



