Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարության վարչապետը կժամանի Թուրքիա
INTERNATIONAL NEWSՀյուսիսային Իրաքի քրդական ինքնավարության վարչապետ Նեչիրվան Բարզանին դեկտեմբերի 26-ին կայցելի Թուրքիա: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Միլլիեթ» պարբերականը:
Բարզանիի գրասենյակից արված հայտարարության մեջ նշվում է, որ քրդական ինքնավարության վարչապետը Ստամբուլում հանդիպումներ կունենա Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողաի և վարչապետ Ահմեդ Դավութօղլուի հետ: Հանդիպումներում քննարկվելու են թուրք-քրդական հարաբերություններին, ահաբեկչության դեմ պայքարին և տարածաշրջանային կարևորագույն խնդիրներին առնչվող հարցեր:
Ավելի վաղ Թուրքիա էր ժամանել Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարության նախագահ Մեսութ Բարզանին:
1
Unibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6%
2
BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor
3
Nelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BA...
4
Ucom Measures the Environmental Impact of Its Operations
5
Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2%



