Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարության վարչապետը կժամանի Թուրքիա
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՀյուսիսային Իրաքի քրդական ինքնավարության վարչապետ Նեչիրվան Բարզանին դեկտեմբերի 26-ին կայցելի Թուրքիա: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Միլլիեթ» պարբերականը:
Բարզանիի գրասենյակից արված հայտարարության մեջ նշվում է, որ քրդական ինքնավարության վարչապետը Ստամբուլում հանդիպումներ կունենա Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողաի և վարչապետ Ահմեդ Դավութօղլուի հետ: Հանդիպումներում քննարկվելու են թուրք-քրդական հարաբերություններին, ահաբեկչության դեմ պայքարին և տարածաշրջանային կարևորագույն խնդիրներին առնչվող հարցեր:
Ավելի վաղ Թուրքիա էր ժամանել Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարության նախագահ Մեսութ Բարզանին:
1
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Այգում 11-ամյա աղջկա դի է հայտնաբերվել



