Մուրմանսկից Մոսկվա ուղևորվող մարդատար օդանավը տագնապի ազդանշան է հնչեցրել
SOCIETYՄուրմանսկից Մոսկվա ուղևորվող «Суперджет» մարդատար ինքնաթիռը ահազանգ է հնչեցրել Կարելիայի երկնքում, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով արտակարգ ծառայությունների աղբյուրը։
Գործակալության զրուցակցի խոսքով՝ տագնապի ազդանշան տալով՝ ինքնաթիռը չի փոխել ուղղությունը կամ բարձրությունը։ Թե ինչն է եղել ազդանշանի պատճառը՝ հետաքննվում է։
Անցյալ շաբաթ օրը Սանկտ Պետերբուրգ-Սոչի թռչող մարդատար օդանավն էլ Ղազախստանի վրայով թռչելիս տագնապի ազդանշան էր տվել ականապատման մասին հաղորդագրությունների պատճառով։ Ավելի ուշ օդանավը բարեհաջող վայրէջք է կատարել նշանակման օդանավակայանում, ականապատման մասին հաղորդագրությունը չի հաստատվել։
1
CashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and Secure
2
New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBank
3
Ucom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard
4
Ucom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School
5
Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pär...



