Մուրմանսկից Մոսկվա ուղևորվող մարդատար օդանավը տագնապի ազդանշան է հնչեցրել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՄուրմանսկից Մոսկվա ուղևորվող «Суперджет» մարդատար ինքնաթիռը ահազանգ է հնչեցրել Կարելիայի երկնքում, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով արտակարգ ծառայությունների աղբյուրը։
Գործակալության զրուցակցի խոսքով՝ տագնապի ազդանշան տալով՝ ինքնաթիռը չի փոխել ուղղությունը կամ բարձրությունը։ Թե ինչն է եղել ազդանշանի պատճառը՝ հետաքննվում է։
Անցյալ շաբաթ օրը Սանկտ Պետերբուրգ-Սոչի թռչող մարդատար օդանավն էլ Ղազախստանի վրայով թռչելիս տագնապի ազդանշան էր տվել ականապատման մասին հաղորդագրությունների պատճառով։ Ավելի ուշ օդանավը բարեհաջող վայրէջք է կատարել նշանակման օդանավակայանում, ականապատման մասին հաղորդագրությունը չի հաստատվել։
1
Մահացել է փոքրիկ Ռուզաննան
2
Շուկայում վաճառվող ապրանքի փաթեթավորումից օձ է դուրս եկել և կծել 3-ամյա աղջկա
3
Մայրը թույլատրել է տղամարդուն բռնաբարել իր 11-ամյա աղջկան
4
Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
5
Հարսնացուն և ծնողները հարսանիքից 1 օր առաջ մահացած են գտնվել



