Ձյուն է սպասվում․ օդի ջերմաստիճանը կնվազի
SOCIETYՀիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից հայտնում են, որ Երևան քաղաքում՝ մարտի 14-ի ցերեկը, 15-ին, 18-ի երեկոյան ժամերին, 19-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է ձյուն: Մարտի 16-17-ին, 18-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Հանրապետության տարածքում`մարտի 14-ի ցերեկը, 15-ին, 18-ի ցերեկը, 19-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 16-ին, 18-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում է ձյուն:
Լեռնային առանձին շրջաններում սպասվում է բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։
Մարտի 17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հյուսիս-արևելյան 3-7 մ/վրկ, մարտի 14-16-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վրկ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը 15-17-ի գիշերը աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով:

1
CashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and Secure
2
New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBank
3
Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank
4
Ucom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard
5
Ucom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School



