Ձյուն է սպասվում․ օդի ջերմաստիճանը կնվազի
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից հայտնում են, որ Երևան քաղաքում՝ մարտի 14-ի ցերեկը, 15-ին, 18-ի երեկոյան ժամերին, 19-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է ձյուն: Մարտի 16-17-ին, 18-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Հանրապետության տարածքում`մարտի 14-ի ցերեկը, 15-ին, 18-ի ցերեկը, 19-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 16-ին, 18-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում է ձյուն:
Լեռնային առանձին շրջաններում սպասվում է բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։
Մարտի 17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հյուսիս-արևելյան 3-7 մ/վրկ, մարտի 14-16-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վրկ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը 15-17-ի գիշերը աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով:

1
Մահացել է փոքրիկ Ռուզաննան
2
Շուկայում վաճառվող ապրանքի փաթեթավորումից օձ է դուրս եկել և կծել 3-ամյա աղջկա
3
Մայրը թույլատրել է տղամարդուն բռնաբարել իր 11-ամյա աղջկան
4
Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
5
Հարսնացուն և ծնողները հարսանիքից 1 օր առաջ մահացած են գտնվել



