Փետրվարի 24-ից Ուկրաինայում ավելի քան 1200 խաղաղ բնակիչ է զոհվել կամ վիրավորվել. ՄԱԿ
SOCIETYՓետրվարի 24-ից Ուկրաինայում 406 խաղաղ բնակիչ է զոհվել, եւս 801-ը վիրավորվել են։ Այս մասին հայտնում է ТАСС -ը՝ հղում անելով ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակի (OHCHR) տվյալներին։
«Փետրվարի 24-ի առավոտյան ժամը 04:00-ից մինչև մարտի 6-ի ժամը 24:00-ն (տեղական ժամանակով) <...> OHCHR-ը Ուկրաինայում գրանցել է 1207 քաղաքացիական տուժող՝ 406 զոհ և 801 վիրավոր», - ասվում է ՄԱԿ-ում:
Նախօրեին Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության (ԴԺՀ) ժողովրդական միլիցիայի վարչության պետի տեղակալ Էդուարդ Բասուրինն ասել էր, որ ուկրաինացի ազգայնականները մարդասիրական միջանցքով կրակել են խաղաղ բնակիչների շարասյունին, որոնք փորձում էին լքել Մարիուպոլը, ինչը հանգեցրել է երկու մարդու մահվան, ևս չորսը վիրավորվել են։
1
A Birthday in Italy with Unibank
2
IDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17
3
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
4
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
5
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17



