Փետրվարի 24-ից Ուկրաինայում ավելի քան 1200 խաղաղ բնակիչ է զոհվել կամ վիրավորվել. ՄԱԿ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՓետրվարի 24-ից Ուկրաինայում 406 խաղաղ բնակիչ է զոհվել, եւս 801-ը վիրավորվել են։ Այս մասին հայտնում է ТАСС -ը՝ հղում անելով ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակի (OHCHR) տվյալներին։
«Փետրվարի 24-ի առավոտյան ժամը 04:00-ից մինչև մարտի 6-ի ժամը 24:00-ն (տեղական ժամանակով) <...> OHCHR-ը Ուկրաինայում գրանցել է 1207 քաղաքացիական տուժող՝ 406 զոհ և 801 վիրավոր», - ասվում է ՄԱԿ-ում:
Նախօրեին Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության (ԴԺՀ) ժողովրդական միլիցիայի վարչության պետի տեղակալ Էդուարդ Բասուրինն ասել էր, որ ուկրաինացի ազգայնականները մարդասիրական միջանցքով կրակել են խաղաղ բնակիչների շարասյունին, որոնք փորձում էին լքել Մարիուպոլը, ինչը հանգեցրել է երկու մարդու մահվան, ևս չորսը վիրավորվել են։
1
Ծնողները 5 տարեկան երեխային կապել են մահճակալից, որ լավ քնի. երեխան մահացել է
2
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
3
Լավ նորություն թոշակառուների համար
4
Երբ կբարձրանա ռուբլու կուրսը
5
Վարորդների ուշադրությանը․ մինչև դեկտեմբերի 1-ը պարտադիր վճարում կա․ ով որքան պետք է վճարի



