Երևանում քաղաքացին մարտական նռնակ է պայթեցրել. դեպքի վայրում հայտնաբերվել են արնանման հետքեր
SOCIETYԱրտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:20–ի սահմաններում ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ Արարատյան 43 հասցեում պայթյուն է տեղի ունեցել:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ մի քաղաքացի նշված հասցեում գործող «Ապավեն» ընկերությունում մարտական նռնակ է պայթեցրել: Նա վնասազերծվել է և տեղափոխվել ոստիկանության Շենգավիթի բաժին:
Ոստիկանությունը պարզում է նռնակը պայթեցրած քաղաքացու ինքնությունը: Պայթյունի հետևանքով վնասվել է ավտոմեքենան, դռան ապակիները, հայտնաբերվել են նաև արնանման հետքեր:
1
CashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and Secure
2
Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by Euromoney
3
New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBank
4
Ucom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills
5
Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank



