Երևանում քաղաքացին մարտական նռնակ է պայթեցրել. դեպքի վայրում հայտնաբերվել են արնանման հետքեր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱրտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:20–ի սահմաններում ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ Արարատյան 43 հասցեում պայթյուն է տեղի ունեցել:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ մի քաղաքացի նշված հասցեում գործող «Ապավեն» ընկերությունում մարտական նռնակ է պայթեցրել: Նա վնասազերծվել է և տեղափոխվել ոստիկանության Շենգավիթի բաժին:
Ոստիկանությունը պարզում է նռնակը պայթեցրած քաղաքացու ինքնությունը: Պայթյունի հետևանքով վնասվել է ավտոմեքենան, դռան ապակիները, հայտնաբերվել են նաև արնանման հետքեր:
1
4 ընկերներով վարորդական վկայականի քննության էին գնացել․ մանրամասներ՝ Սյունիքում 3 տղայի կյանք խլած ...
2
Վթար է․ ջուր չի լինելու
3
3 հորոսկոպի նշան, որոնք կհարստանան ապրիլի սկզբին
4
17-ամյա տղայի դիակը կտրած-ծակած են գտել
5
«Ի՞նչ ես գոռում, խելագար». Հայրը սպանել է որդուն օրորոցի մեջ՝ եղբոր աչքի առաջ



