Հրդեհ՝ Այգեզարդ գյուղում. դեպքի վայր է մեկնել 2 մարտական հաշվարկ
SOCIETYՄարտի 2-ին, ժամը 06:26-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Այգեզարդ գյուղում այրվում է անասնագոմ։
ԱԻՆ-ից NEWS.am_ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Այգեզարդ գյուղի Տիգրան Մեծի փողոցի տներից մեկի մոտակայքում գտնվող անասնագոմում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 07:17-ին, մարվել՝ 08:20-ին։ Այրվել են անասնագոմի տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 120 քմ)։
1
CashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and Secure
2
Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by Euromoney
3
New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBank
4
Ucom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills
5
Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank



