Հրդեհ՝ Այգեզարդ գյուղում. դեպքի վայր է մեկնել 2 մարտական հաշվարկ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՄարտի 2-ին, ժամը 06:26-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Այգեզարդ գյուղում այրվում է անասնագոմ։
ԱԻՆ-ից NEWS.am_ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Այգեզարդ գյուղի Տիգրան Մեծի փողոցի տներից մեկի մոտակայքում գտնվող անասնագոմում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 07:17-ին, մարվել՝ 08:20-ին։ Այրվել են անասնագոմի տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 120 քմ)։
1
4 ընկերներով վարորդական վկայականի քննության էին գնացել․ մանրամասներ՝ Սյունիքում 3 տղայի կյանք խլած ...
2
Վթար է․ ջուր չի լինելու
3
3 հորոսկոպի նշան, որոնք կհարստանան ապրիլի սկզբին
4
«Ի՞նչ ես գոռում, խելագար». Հայրը սպանել է որդուն օրորոցի մեջ՝ եղբոր աչքի առաջ
5
17-ամյա տղայի դիակը կտրած-ծակած են գտել



