Yerevan, 03.February.2026,
00
:
00
BREAKING


Կովկասյան ընձառյուծը վերադարձվում է բնօրրան՝ կովկասյան լեռներ

SOCIETY

WWF-Ռուսաստանը «Ռուսական Կովկաս» մասնաճյուղի հետ համատեղ իրականացնում են Կովկասյան (Առաջավորասիական) ընձառյուծը Կովկաս վերադարձնելու խոշոր ծրագիր, եւ արդեն 2016 թվականի գարնանը վայրի բնություն բաց կթողնվի ընձառյուծի առաջին առանձնյակը:

Հանրության ուշադրությունը ծրագրին հրավիրելու նպատակով «WWF-Ռուսական Կովկասում» ստեղծվել է միջազգային բնապահպանական մամլո-ակումբ՝ որպես բնապահպանների, լրագրողների եւ գերատեսչությունների շփման հարթակ: Ակումբի առաջին նիստը, որին մասնակցեցին լրագրողներ Հայաստանի, ՌԴ Կրասնոդարի երկրամասից եւ Ադիգեայի Հանրապետությունից, կազմակերպվեց դեկտեմբերի 16-18-ը Կրասնոդար քաղաքում:

Առաջին հանդիպման թեման Կովկասում Առաջավորասիական ընձառյուծի պոպուլյացիայի վերականգնման նախագիծն էր: Մամլո-ակումբի մասնակիցները այցելեցին Կրասնոդարի Մոստովսկի շրջանի Պսեբայ ավան, որտեղից սկսվում է Կովկասյան բնական կենսոլորտային համալիրը: Համալիրի արեւելյան բաժնի աշխատակիցները վերջին մի քանի տարիներին զբաղվում են տարածքը ընձառյուծների բացթողնմանը նախապատրաստելու հարցերով: Իսկ հետագայում էլ նրանք իրականացնելու են ընձառյուծների պահպանությունը:

Առաջավորասիական ընձառյուծն ապրել է Հյուսիսային Կովկասից մինչեւ Կարմիր ծով եւ Բոսֆորից մինչեւ Պակիստան ընկած տարածքում: 20-րդ դարում նրա բնակության տարածքը նկատելիորեն կրճատվել է: Ամբողջ Կովկասում այսօր բնակվում է ընդամենը մի քանի տասնյակ առանձնյակ: Առաջավորասիական ընձառյուծը՝ որպես վերացող տեսակ, ներառված է ՌԴ եւ ՀՀ Կարմիր գրքերում: Ռուսաստանում ընձառյուծի որսը ենթադրում է քրեական պատասխանատվություն եւ 1,1 միլիոն ռուբլու չափով տուգանք:

Այժմ «Ռուսական Կովկասում» ստեղծվել են ընձառյուծի խնամքի եւ վերականգնման կենտրոններ, որտեղ այս պահին ապրում է ընձառյուծի 13 առանձնյակ: Նրանցից 8-ը ձագեր են, որոնք հետագայում բաց են թողնվելու վայրի բնություն: Ծրագիրը վայելում է պետության եւ Ռուսաստանի նախագահ Պուտինի աջակցությունը:

WWF-«Ռուսական Կովկասի» մամլո պատասխանատու Վյաչեսլավ Մորոզը հայ լրագրողների հետ զրույցում պարզաբանեց, թե ինչու է անհրաժեշտ Առաջավորասիական ընձառյուծների պոպուլյացիան վերադարձնել Կովկասյան լեռներ: Ըստ Վ. Մորոզի՝ նախ՝ մարդը պարտավոր է վերականգնել առողջ էկոհամակարգը, իր իսկ կողմից ոչնչացված տեսակը վերադարձնել: «Կան նաեւ մշակութային պատճառներ: Ընձառյուծը կովկասյան ժողովուրդների համար ավանդաբար եղել է հպարտության եւ ոգեշնչման աղբյուր, անգամ Ինգուշեթիայում, եթե որսորդները մահացած ընձառյուծ են գտել, կենդանուն հուղարկավորել են, ինչպես իսկական հերոսի: Կովկասի հեղինակությունը պետք է վերականգնել»,-նշում է Մորոզը:

Կովկասյան էկոտարածաշրջանը ընդգրկում է Սեւ եւ Կասպից ծովերով ներփակվող տարածքը` ընդհանուր 580 հազար քկմ մակերեսով, որի մեջ տասնյակներով բնության հատուկ պահպանվող տարածքներ են: Դա Հայաստանն է, Ադրբեջանը, Վրաստանը, ՌԴ Հյուսիսկովկասյան տարածաշրջանը, Թուրքիայի հյուսիսարեւելյան եւ Իրանի հյուսիսարեւմտյան մասերը: Ռուսաստանում այս էկոտարածաշրջանի մեջ են մտնում Ադիգեայի, Դաղստանի, Կաբարդինո-Բալկարիայի, Կարաչեւո-Չերքեզիայի, Ինգուշեթիայի, Կալմիկիայի, Հյուսիային Օսիայի եւ Չեչնիայի Հանրապետություները, ինչպես նաեւ Կրասնոդարի, Ռոստովի եւ Ստավրոպոլի երկրամասերը: WWF-Ռուսաստանի եւ մասնավորապես «Ռուսական Կովկասի» մասնաճյուղի ջանքերով այս տարածքներում ավելացվել են բնության գործող հատուկ պահպանվող տարածքների մակերեսները, ստեղծվել են նոր՝ հատուկ պահպանվող տարածքներ:

Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության տարածքում բնակվում է կովկասյան ընձառյուծի 4 առանձնյակ: Շնորհիվ WWF-Հայաստանի կողմից տարվող ճիշտ աշխատանքի եւ լրագրողների հետ համագործակցության՝ կովկասյան սարերի տիրակալներին մեր երկրում մարդիկ գիտեն անգամ անուններով: Ընձառյուծներից մեկն արու է՝ Արազ անունով, Եվան եւ Հոփը էգեր են, իսկ չորրորդի սեռը դեռ հայտնի չէ:

Հայաստանում բնակվող ընձառյուծները հաճախակի անցնում են նաեւ Ադրբեջանի եւ Իրանի տարածք, քանի որ նրանց անհրաժեշտ է կենսագործունեության բավականին մեծ տարածք: Ընձառյուծները, որոնք բաց կթողնվեն Հյուսիսային Կովկասում՝ ՌԴ տարածքում, տեսականորեն կարող են տեղաշարժվել մինչեւ Հայաստան, Ադրբեջան, Իրան եւ հարեւան այն երկրներ, որտեղ կլինի նրանց գոյության համար անհրաժեշտ պայմաններ: Այնպես որ, Կովկասի ցանկացած կետում ընձառյուծների պահպանությունն ու դրանց առանձնյակների աճը ոչ միայն մեկ երկրի, համար է, այլեւ ամբողջ տարածաշրջանի եւ, իհարկե, Երկիր մոլորակի վայրի բնության մեջ տեսակների հավաարակշռության:

Կովկասյան ընձառյուծների պահպանությունն իրականացնելու գործում մեկ խոչընդոտ կա՝ հայ-ադրբեջանական համակարտությունը: Քանի որ այս կենդանու պահպանությանն ուղղված ցանկացած ծրագիր պետք է իրականացնել համատեղ ուժերով, ազգային եւ քաղաքական հարցերը լուրջ խոչընդոտ են: Շփման գծում WWF-Հայաստանի տեղադրած տեսախցիկներիը, օրինակ, որոնք արձանագրում են կենդանիների տեղաշարժը, հայկական կողմի համար անհասանելի են արդեն մի քանի ամիս՝ կապված ադրբեջանական զինուժի գնդակոծությունների հետ:

Ի դեպ, «Ռուսական Կովկասի» մամուլի ակումբի աշխատանքներին պետք է մասնակցեին նաեւ հարեւան երկրի լրագրողները, որոնք, սակայն, առանց որեւէ լուրջ եւ կոնկրետ բացատրության, հրաժարվել էին մասնակցել: 

Գագիկ Աղբալյան

Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live Bvik and Idram Standing by Young ReadersIDBank participated in the conference dedicated to the 10th anniversary of the Armenian Institute of Directors