Երևան, 18.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Կովկասյան ընձառյուծը վերադարձվում է բնօրրան՝ կովկասյան լեռներ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

WWF-Ռուսաստանը «Ռուսական Կովկաս» մասնաճյուղի հետ համատեղ իրականացնում են Կովկասյան (Առաջավորասիական) ընձառյուծը Կովկաս վերադարձնելու խոշոր ծրագիր, եւ արդեն 2016 թվականի գարնանը վայրի բնություն բաց կթողնվի ընձառյուծի առաջին առանձնյակը:

Հանրության ուշադրությունը ծրագրին հրավիրելու նպատակով «WWF-Ռուսական Կովկասում» ստեղծվել է միջազգային բնապահպանական մամլո-ակումբ՝ որպես բնապահպանների, լրագրողների եւ գերատեսչությունների շփման հարթակ: Ակումբի առաջին նիստը, որին մասնակցեցին լրագրողներ Հայաստանի, ՌԴ Կրասնոդարի երկրամասից եւ Ադիգեայի Հանրապետությունից, կազմակերպվեց դեկտեմբերի 16-18-ը Կրասնոդար քաղաքում:

Առաջին հանդիպման թեման Կովկասում Առաջավորասիական ընձառյուծի պոպուլյացիայի վերականգնման նախագիծն էր: Մամլո-ակումբի մասնակիցները այցելեցին Կրասնոդարի Մոստովսկի շրջանի Պսեբայ ավան, որտեղից սկսվում է Կովկասյան բնական կենսոլորտային համալիրը: Համալիրի արեւելյան բաժնի աշխատակիցները վերջին մի քանի տարիներին զբաղվում են տարածքը ընձառյուծների բացթողնմանը նախապատրաստելու հարցերով: Իսկ հետագայում էլ նրանք իրականացնելու են ընձառյուծների պահպանությունը:

Առաջավորասիական ընձառյուծն ապրել է Հյուսիսային Կովկասից մինչեւ Կարմիր ծով եւ Բոսֆորից մինչեւ Պակիստան ընկած տարածքում: 20-րդ դարում նրա բնակության տարածքը նկատելիորեն կրճատվել է: Ամբողջ Կովկասում այսօր բնակվում է ընդամենը մի քանի տասնյակ առանձնյակ: Առաջավորասիական ընձառյուծը՝ որպես վերացող տեսակ, ներառված է ՌԴ եւ ՀՀ Կարմիր գրքերում: Ռուսաստանում ընձառյուծի որսը ենթադրում է քրեական պատասխանատվություն եւ 1,1 միլիոն ռուբլու չափով տուգանք:

Այժմ «Ռուսական Կովկասում» ստեղծվել են ընձառյուծի խնամքի եւ վերականգնման կենտրոններ, որտեղ այս պահին ապրում է ընձառյուծի 13 առանձնյակ: Նրանցից 8-ը ձագեր են, որոնք հետագայում բաց են թողնվելու վայրի բնություն: Ծրագիրը վայելում է պետության եւ Ռուսաստանի նախագահ Պուտինի աջակցությունը:

WWF-«Ռուսական Կովկասի» մամլո պատասխանատու Վյաչեսլավ Մորոզը հայ լրագրողների հետ զրույցում պարզաբանեց, թե ինչու է անհրաժեշտ Առաջավորասիական ընձառյուծների պոպուլյացիան վերադարձնել Կովկասյան լեռներ: Ըստ Վ. Մորոզի՝ նախ՝ մարդը պարտավոր է վերականգնել առողջ էկոհամակարգը, իր իսկ կողմից ոչնչացված տեսակը վերադարձնել: «Կան նաեւ մշակութային պատճառներ: Ընձառյուծը կովկասյան ժողովուրդների համար ավանդաբար եղել է հպարտության եւ ոգեշնչման աղբյուր, անգամ Ինգուշեթիայում, եթե որսորդները մահացած ընձառյուծ են գտել, կենդանուն հուղարկավորել են, ինչպես իսկական հերոսի: Կովկասի հեղինակությունը պետք է վերականգնել»,-նշում է Մորոզը:

Կովկասյան էկոտարածաշրջանը ընդգրկում է Սեւ եւ Կասպից ծովերով ներփակվող տարածքը` ընդհանուր 580 հազար քկմ մակերեսով, որի մեջ տասնյակներով բնության հատուկ պահպանվող տարածքներ են: Դա Հայաստանն է, Ադրբեջանը, Վրաստանը, ՌԴ Հյուսիսկովկասյան տարածաշրջանը, Թուրքիայի հյուսիսարեւելյան եւ Իրանի հյուսիսարեւմտյան մասերը: Ռուսաստանում այս էկոտարածաշրջանի մեջ են մտնում Ադիգեայի, Դաղստանի, Կաբարդինո-Բալկարիայի, Կարաչեւո-Չերքեզիայի, Ինգուշեթիայի, Կալմիկիայի, Հյուսիային Օսիայի եւ Չեչնիայի Հանրապետություները, ինչպես նաեւ Կրասնոդարի, Ռոստովի եւ Ստավրոպոլի երկրամասերը: WWF-Ռուսաստանի եւ մասնավորապես «Ռուսական Կովկասի» մասնաճյուղի ջանքերով այս տարածքներում ավելացվել են բնության գործող հատուկ պահպանվող տարածքների մակերեսները, ստեղծվել են նոր՝ հատուկ պահպանվող տարածքներ:

Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության տարածքում բնակվում է կովկասյան ընձառյուծի 4 առանձնյակ: Շնորհիվ WWF-Հայաստանի կողմից տարվող ճիշտ աշխատանքի եւ լրագրողների հետ համագործակցության՝ կովկասյան սարերի տիրակալներին մեր երկրում մարդիկ գիտեն անգամ անուններով: Ընձառյուծներից մեկն արու է՝ Արազ անունով, Եվան եւ Հոփը էգեր են, իսկ չորրորդի սեռը դեռ հայտնի չէ:

Հայաստանում բնակվող ընձառյուծները հաճախակի անցնում են նաեւ Ադրբեջանի եւ Իրանի տարածք, քանի որ նրանց անհրաժեշտ է կենսագործունեության բավականին մեծ տարածք: Ընձառյուծները, որոնք բաց կթողնվեն Հյուսիսային Կովկասում՝ ՌԴ տարածքում, տեսականորեն կարող են տեղաշարժվել մինչեւ Հայաստան, Ադրբեջան, Իրան եւ հարեւան այն երկրներ, որտեղ կլինի նրանց գոյության համար անհրաժեշտ պայմաններ: Այնպես որ, Կովկասի ցանկացած կետում ընձառյուծների պահպանությունն ու դրանց առանձնյակների աճը ոչ միայն մեկ երկրի, համար է, այլեւ ամբողջ տարածաշրջանի եւ, իհարկե, Երկիր մոլորակի վայրի բնության մեջ տեսակների հավաարակշռության:

Կովկասյան ընձառյուծների պահպանությունն իրականացնելու գործում մեկ խոչընդոտ կա՝ հայ-ադրբեջանական համակարտությունը: Քանի որ այս կենդանու պահպանությանն ուղղված ցանկացած ծրագիր պետք է իրականացնել համատեղ ուժերով, ազգային եւ քաղաքական հարցերը լուրջ խոչընդոտ են: Շփման գծում WWF-Հայաստանի տեղադրած տեսախցիկներիը, օրինակ, որոնք արձանագրում են կենդանիների տեղաշարժը, հայկական կողմի համար անհասանելի են արդեն մի քանի ամիս՝ կապված ադրբեջանական զինուժի գնդակոծությունների հետ:

Ի դեպ, «Ռուսական Կովկասի» մամուլի ակումբի աշխատանքներին պետք է մասնակցեին նաեւ հարեւան երկրի լրագրողները, որոնք, սակայն, առանց որեւէ լուրջ եւ կոնկրետ բացատրության, հրաժարվել էին մասնակցել: 

Գագիկ Աղբալյան

Եթե шյրվի Ուկրաինան, կшյրվի նաև ձեր Մոսկվան. Զելենսկի 2026-ի թոփ ճամփորդական ուղղությունները IDBank-ի պրեմիում քարտերով Ամիօ բանկն ամրապնդում է կապիտալի շուկան՝ պարտատոմսերի ցուցակմամբ Նախընտրական շրջանում և քվեարկության օրը արձանագրվել է շուրջ 1300 խախտում․ Ատոմ ՄխիթարյանԳոռ Հակոբյանն անդրադարձել է որդու բուժման ընթացքին «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանի հարցազրույցը խմբագիրներին Շանթ Սարգսյանը հաղթել է Մագնուս Կարլսենին «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանի հարցազրույցը խմբագիրներին Ընտրությունների արդյունքը ժողովուրդն է որոշում, ոչ թե Վահագն Հովակիմյանն իր գրիչով․ Իվետա ՏոնոյանՍա պատմական փաստաթուղթ է և հաղորդագրություն հզnր Իրանից. Փեզեշքիան Անտառում հայտնաբերել են դպրոցական աղջկա կիսամերկ մարմինըՄոսկվան ու Կիեւն աճյուններով են փոխանակվել Հայկական լոլիկը կարտահանվի Եվրոպա Գրոսմայստեր Շանթ Սարգսյանը հաղթել է Մագնուս Կարլսենին Թալին-Լանջիկ ճանապարհահատվածի վերակառուցման նպատակով 276 միավոր հողամասերի ազդակիր հատվածներ կճանաչվեն հանրության գերակա շահ ՀԱՊԿ անդամ երկրները քննարկում են Հայաստանի կարգավիճակը և անդամավճարները չվճարելու դեպքում քվեարկության իրավունքից զրկելու հարցը. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի հովանավորությամբ անցկացվեց հունահռոմեական ոճի ըմբշամարտի բաց առաջնություն Քրեական գործե՞ր, թե՞ քաղաքական պայքարԿԸՀ-ն կորցրել է իր առաքելությունը և իրավական անորոշություն առաջացրել․ Աննա ԿոստանյանՆիկոլ Փաշինյանը կմասնակցի ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի առաջիկա նիստինԿիրառվել է հսկայածավալ վարչական ռեսուրս․ Մենուա ՍողոմոնյանՀայաստանը պետք է պայմաններ ստեղծի «արևմտյան ադրբեջանցիների» վերադարձի համար. նրանց վերադարձը «հայրենի հողեր» ստեղծված նոր իրողություններում անխուսափելի է. Ազիզ Ալեքբերլի Ռոնալդուն արձագանքել է ԱԱ-2026-ում Կոնգոյի ԴՀ-ի հետ սենսացիոն ոչ-ոքիին Իրանի և Իտալիայի ԱԳ նախարարները քննարկել են ԱՄՆ-Իրան փոխըմբռնման հուշագիրըՊերովսկիտային արևային վահանակները այլևս արագ չեն «մեռնում». Գիտնականները հետաքրքիր լուծում են գտել Ես կրքոտ հռետոր եմ. Նիկոլ Փաշինյան Կարճատև անձրև, ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ Լրջագույն հարվածներ ու արտադրական նոր կյանք. «Փաստ»Արտակարգ դեպք՝ Արմավիրի մարզում. դեռևս անհայտ կենդանիների կողմից հոշոտվել են թոշակառու ամուսինների կողմից խնամվող 150 հնդկահավերն ու 30 բադերը. թռչնագոմերում ու տան հողամասի տարբեր հատվածներում հայտնաբերվել են սատկած թռչուններ․ ՏԵՍԱՆՅՈւԹ Ucom-ը և Իմփաքթ Հաբ Երևանը շարունակում են աջակցել կանաչ ստարտափների զարգացմանը Հայաստանում ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (18 ՀՈԻՆԻՍԻ). «Տիտան» սարքի կորուստը՝ «Տիտանիկի» հետքերով. «Փաստ»21-րդ դարի մեր ամենախայտառակ ընտրություններն էին․ արդյունքը պետք է անվավեր ճանաչվի․ Ավետիք ՉալաբյանՔաղցրաշեն գյուղում մտել են բնակչի տուն և գողացել մեծ թվով ոսկյա զարդեր և գումար․ պատճառվել է մոտ 6 մլն դրամի վնասԿիրառվել է հսկայածավալ վարչական ռեսուրս․ Մենուա ՍողոմոնյանԱրշակ Կարապետյանի ահազանգը․ Հայաստանը կանգնած է կործանման եզրինԻրան-ԱՄՆ հնարավոր համաձայնությունը և նոր աշխարհաքաղաքական քարտեզի ուրվագծերը. «Փաստ»ԿԸՀ-ն ներկայացրել է ԱԺ ընտրությունների քվեարկության արդյունքները՝ ըստ համայնքների Գերմանիան Ուկրաինային կհատկացնի 200 մլն դոլար՝ «Ուկրաինայի համար ԱՄՆ-ից uպառազինnւթյան գնման ծրագրի» հերթական փաթեթի շրջանակներում Սևան-Մարտունի ավտոճանապարհին 41-ամյա վարորդը «Opel»-ով բախվել է բետոնե արգելապատնեշներին և գլխիվայր հայտնվել դաշտում՝ բախվելով ծառին․ կա վիրավոր Կապրենք՝ կտեսնենք. որտե՞ղ են հայերն ավելի հարուստ. «Փաստ»Դատարանը չհիմնավորված համարեց մեղադրանքը և մերժեց կալանքի միջնորդությունը․ Ռազմիկ Բաղդասարյան Անհեթեթ և անպատասխանատու արկածախնդրություն է Հայ-ռուսական հարաբերությունները թողնել ժողովրդի էմոցիոնալ ընտրությանը․ Մհեր ԱվետիսյանՈ՞ւր է տանում ԿԸՀ-ի «երրորդ ճանապարհը»Ռոնալդուն անձնական հակառեկորդ է սահմանել աշխարհի և Եվրոպայի առաջնություններում Պետական մարմիններում մարդիկ կան, ովքեր սյան նման իրենց վրա են վերցնում այդ մարմինների առաքելությունից բխող ծանրությունը․ Մենուա ՍողոմոնյանԱռաջիկա օրերին մի փոքր շոգելու ենք. Գագիկ Սուրենյան (տեսանյութ) Հայաստանի ընտրություններն անցկացվել են խախտումներով և ԵՄ միջամտությամբ. «Փաստ»Շղթայական վթար՝ Արմավիրում, բախվել են «Nissan», «Infiniti», «Mercedes», «Volkswagen», «Kia» և «Renault»Այն մասին, թե ում փաստացի հրահանգով է Փաշինյանը փորձում կեղծել ընտրության արդյունքները. Ավետիք ՉալաբյանՓրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները