Արագածոտնի դատարանի դիմաց բախվել են Opel-ն ու Volkswagen Touareg-ը
SOCIETYՓետրվարի 26-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 18:45-ի սահմանում Աշտարակ քաղաքի Տիգրան Մեծի փողոցում՝ Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի մոտ, բախվել են 37-ամյա Արման Շահնազարյանի վարած Volkswagen Touareg մակնիշի և 45-ամյա Ռաֆիկ Թորոսյանի վարած Opel Zafira մակնիշի ավտոմեքենաները: Վթարի հետևաքով տուժածներ չկան, գրում է shamshyan.com-ը:
Ըստ աղբյուրի՝ հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոնների փականներն ու սահմանազատել տարածքը: Բախման հետևանքով Volkswagen-ի առջևի աջ անվահեծանը կոտրվել է:
Դեպքի փաստով նյութեր են նախապատրաստվում:
1
Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate
2
IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026
3
Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference
4
On May 30, "Unisport" will compete for the title of the Armenian champion
5
Unibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders



